Կրկին մեդալ ունենք․ Արայիկ Հարությունյան
ԲԼՈԳՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հերթական նվաճման մասին։
«Կրկին մեդալ ունենք
Հունգարիայի Սեգեդ քաղաքում հուլիսի 14-21-ն անցկացված Կենսաբանության 30-րդ միջազգային օլիմպիադային Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի սան Արմեն Պետրոսյանն արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Հերացի ավագ դպրոցի աշակերտ Կուրղինյան Մհերը ՝ գովասանագրի: Նախորդ տարի մեր թիմին չէր հաջողվել մեդալ նվաճել Իրանում կայացած օլիմպիադայում: Ուրախալի է նաև, որ մեդալ նվաճած Մհեր Պետրոսյանը ներկայացնում է մարզային դպրոց:
Թիմի ղեկավար՝ Ղուկասյան Գայանե /ԵՊՀ/:
Շնորհավորում ենք մեր ամբողջ թիմին»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



