Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը գիտի՞, թե ով է գյումրեցի բազմազավակ մորը տուն նվիրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

2017 թվականի փետրվար ամիսն էր։ Վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրիում էր։ Շատերդ երևի կհիշեք, երբ վարչապետը լրագրողների վրա բարկացավ․

«Մի քիչ ժպտացեք, այ մարդ, ինչքան ջղային եք սաղդ նայում»:

Այդ արտահայտության վրա մեկը վիրավորված մի հետաքրքիր դիպված պատմեց․

«Գյումրեցին էն մարդն է, որ նույնիսկ իր ցավից հումոր է սարքում ու ժպիտ պարգևում... Երկրաշարժից ընդամենը մի ամիս էր անցել...համատարած օգնություն էին բաժանում՝ սնունդ, հագուստ... Մի տարիքն առած մարդ, ում կինը զոհվել էր երկրաշարժի ժամանակ, առավոտ շուտ մտնում է հիմնարկ ու ինչքան ուժ ունի գոռում ՝ ժողովու՜րդ, մի վագոն էլ կին են ստացել, ով հասավ-հասավ... բոլորը ծիծաղից թուլացել էին...

Իսկ վերջում թե՝ էս 29 տարվա մեջ ի՞նչ են արել գյումրեցու համար, որ ղեկավար տեսնելուց անընդհատ ժպտան...»։

Այսօր Նիկոլ Փաշինյանն էր այնտեղ։ Մարդ, ում անվերապահ հավատացել է գյումրեցին ու հուսացել, որ իր ժպիտը կվերականգնվի։ Այնքան էին հավատացել, որ Գյումրիի գյուղերից մեկի բազմազավակ մայրը, որ իմացել էր Փաշինյանը գալու է, եկել էր նրան հանդիպելու, իր դարդը պատմելու։ Առավոտից եկել ու սպասում էր։ Երբ մոտեցել է, բազմազավակ մոր պատմելով, թիկնապահները կոպիտ կերպով հրել են մոտեցողներին, նա խիստ վրդովվել է։ Կինն ուզում էր իրենց գլխին փլված տան վերանորոգման համար շինանյութ խնդրել, որ տունը վերանորոգեն։ Ամուսնուն կորցրել էր, միայնակ էր խնամում հինգ երեխաներին։ Տղան ծառայել է բանակում, մասնակցել ապրիլյան քառօրյային։ Նա բանակից եկել է, կաշխատի, տունը կպահի, բայց տան երկրորդ հարկը փլվել է իրենց գլխին, միջոց չունեն՝ վերանորոգելու։ Տղան հազիվ տան հացի խնդիրը լուծի։ Թող ձեր տղան գնա, աշխատի,- բարկացած ասել էր վարչապետը գյումրեցի մորը։ Վարչապետի վերաբերմունքից բազմազավակ մայրը խիստ վիրավորվել է՝ իմ տղես կաշխատի, էդ թասիբն ունի․․․

Ցավալին այն է, որ համացանցը ֆեյքերի միջոցով, այո, հիմնականում ֆեյքերի, բազմազակ մորը «քլնգում էին»։ Այսինքն դա նշանակու՞մ է, որ էլ ոչ մի կարիքավոր չդիմի՞ վաչապետին։ եթե դիմի, նույն գրոհի՞ն կարժանանան։ Ուղղորդված քաղաքականությու՞ն։

Բազմազավակ մորը գյուղի տունը նվիրել է Հովիկ Աբրահամյանը,- լրագրողի հետ հարցազրույցից իմացա։ Այո, նույն Հովիկ Աբրահամյանը, ում Փաշինյանը գիտի։ Չեմ մեկնաբանում։ Փաշինյանը գիտի՞, թե ով է բազմազավակ մորը նվիրել իր տունը։ Եթե նախկին վարչապետն էլ ասեր՝ թող տղադ աշխատի ու տուն գնի, ո՞նց կլիներ կերակրողը կորցրած, հինգ երեխա մեծացնող մոր վիճակը։

Գյումրեցի մորը նման խեղճացած վիճակում չեմ տեսել ու եթե նա լացում, խնդրում է, հավատացեք, շատ անելանելի վիճակում է։ Գյումրեցին հզոր է, ինչերի՜ է դիմացել, այսօր նա լացում է․․․ Պետք է մտածել, սարերը երբ ճաքում են, պետք է լուրջ մտածել։

Ու կրկին անդրադառնամ հոդվածի նախաբանին, գյումրեցին իր ցավից հումոր է սարքում։ Նա հենց այնպես չի լացի, օգնություն չի խնդրի։ Հինգ երեխա։ Առանց ամուսին։ Ու դա է պատճառը որ պոռթկում է՝ որ տղաս գյուլլի փայ չի դարձել, անտեսու՞մ եք․․․

Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Մինչ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնում էր «300 հազար ադրբեջանցիների» թեման, Նախիջևանում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական համաժողովը․ Սուրենյանց Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր ԱԱ-2026․ Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Հունիսի 21-ի աստղագուշակ․ ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններինԻնչպես է Եվրոպան պայքարում ծայրահեղ շոգի դեմ. Ֆրանսիան արգելում է ալկոհոլը, Գերմանիան եղանակային տագնապ է հայտարարումՎաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին «Ոսկե ծիրան»-ի այս տարվա Միջազգային մրցույթի ժյուրին գլխավորելու է Ջեսիքա Հաուսները Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Հայհիդրոմետի տնօրենը գրում է Փոթորիկներ, հեղեղումներ և շոգ․ ԱՄՆ-ում մարզական միջոցառումները հայտնվել են տապալման վտանգի առաջ Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառով Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում է Տավուշում կանխվել է հրդեհի տարածումը Թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Լիբանանը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է ավելի քան 4 000 մարդ ՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր Զբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ Թուրքիա Մագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան 1 տարեկան երեխայի ահասարսուռ դեպքով քննությունն ավարտվել է. Խորթ մայրը կալանավորված է Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Ձվի չափ կարկուտ Ոսկեվանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները․ Լևոն Ազիզյան Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Նավերը չպետք է մոտենան Հորմուզի նեղուցին․ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի․ ԻՀՊԿ Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Արզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրшվոր Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Բեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զnhվել. Մյունխեն Թրամփը կրկին հիշել է Իտալիայի վարչապետի մասին. Մելոնին «կրկին ու կրկին» խնդրել է ինձ հետ լուսանկարվել Ոսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԴավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Իրանի պատվիրակությունը կայցելի Շվեյցարիա՝ պահանջելու հուշագրի իրականացում Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ «Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններով Կամչատկայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել