Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Աղջկաս անունը 8 տարի առաջ էի որոշել»․ Սիլվա Հակոբյանի նոր ֆոտոշարքն ու ամուսնու արձագանքը դստեր անվան ընտրությանը

ԼԱՅՖ

Երգչուհի Սիլվա Հակոբյանը շուտով մայրիկ կդառնա: Այս կարգավիճակին Սիլվան երկար է սպասել: Թեև երգչուհին լուրը չէր թաքցնում իր երկրպագուներից, նոր կարգավիճակի մասին խոսել զգուշանում էր: Ասում է՝ ուզում էր խոսել վերջում, երբ հղիության 3 եռամսյակն էլ անցած կլինի ու լիարժեք կզգա իր կարգավիճակի բերկրանքը:

 
 

Փոքրիկի ծննդին ընդառաջ Սիլվան ֆոտոշարք է անցել, որը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել նոր կարգավիճակի մասին:

 

Սիլվան ու Նորայրը դուստր են ունենալու: Փոքրիկին տալու են Միլա անունը: Իր աղջկա անունը Սիլվան որոշել էր, երբ Նորոյի հետ հարաբերություններ էլ չուներ:) «8-9 տարի առաջ ինչ-ոչ տեղ կարդացի, որ երեխային Միլա անունն են տվել, տպավորվեց մեջս ու որոշեցի, որ երբ դուստր ունենամ, իրեն այդ անունն եմ տալու: Նորոյին շատ վաղուց էի ասել այդ մասին, դեռ ընկերություն էինք անում: Շատ ուրախացա, երբ ասաց՝ ես էլ եմ այդ անունը շատ սիրում, որովհետև նա շատ է սիրում Միլա Կունիսին»,- պատմեց ապագա մայրիկը:

 

Երգչուհու խոսքով՝ իրենց համար երեխայի սեռը նշանակություն չի ունեցել: «Փոքրիկը շատ սպասված է մեր ընտանիքում: Նա իմ ամենանվիրական երազանքն էր: Սեռի հարցում ոչ ես, ոչ էլ Նորոն նախապատվություն չունեինք: Միշտ ասում էինք, որ երեխան Աստծո պարգև է: Հղիությանս ընթացքում բոլորն ինձ ասում էին՝ նրբացել ես, տղա ես ունենալու, բայց ես հոգուս խորքում վստահ էի, որ աղջիկ է, որովհետև աղջիկն ինձ մոտ ասոցացվում է ուժեղ սեռի հետ, իսկ ես սկզբում մի շարք դժվարություններ հաղթահարեցի, ինքն այնքան փորձության միջով անցավ, բայց պինդ մնաց: Բացի այդ, մեր ընտանիքում բոլորի առաջնեկները աղջիկ են եղել: Վստահ էի, որ ես բացառություն չեմ լինելու»,- ոգևորությամբ պատմեց Սիլվան:

Բարդությունները, որոնց մասին խոսեց Սիլվան, պայմանավորված էին հղիության առաջին եռամսյակում վատառողջ լինելով և ծանրաբեռնված գրաֆիկով: «Հղիությանս մասին իմացա, երբ մեկնել էի շրջագայության Ռուսաստանի 18 քաղաքում: Երգչի համար բավականին ծանր են այդպիսի շրջագայությունները: Սկզբնական փուլում փոքր-ինչ վախեցած էի, քանի որ մինչև հղիությանս մասին իմանալս հասցրել էի հիվանդանալ, հակաբիոտիկներ էի խմել կոկորդս բուժելու համար: Բայց արի ու տես, որ Աստծո պարգև երեխային ոչինչ չի խանգարի: Նորոն ինձ հետ չէր, մայրիկս ու հայրիկս էին ինձ ուղեկղցում: Սկզբում չէի հավատում, մտածում էի՝ ինչպես կարող է լինել, բայց երբ համոզվեցի, որ իսկապես բալիկի եմ սպասում, որոշեցի ոչ ոքի չասել, բացի քույրիկիցս, քանի որ առջևում 3 համերգ ունեի, բավականին ծանրաբեռնված շրջան էր, չէի ուզում անհանգստանային»,- հուզմունքով հիշեց երգչուհին, որն իր հղիության մասին ծնողներին հայտնել է Հայաստանի ճանապարհին՝ հայրիկի տարեդարձի կեսգիշերին, ամուսնու համար որոշել էր անակնկալ պատրաստել, բայց չի ստացվել:

«Երբ ծնողներիս հայտնեցի լուրը, ճանապարհին էինք, հայրիկիս տարեդարձի գիշերն էի, կանգ էինք առել գազալցակայանում: Իրեն տուփ հանձնեցի, որի մեջ խորհրդանշական նվեր էի դրել: Երբ հասկացավ, որ կրկին պապիկ է դառնալու, բոլորս սկսեցինք ուրախությունից լացել: Այդպես շատ ուրախ տրամադրությամբ ժամանեցինք Հայաստան: Նորոն ու մեր հարազատները եկել էին մեզ դիմավորելու: Ես որոշել էի տանը գեղեցիկ անակնկալ պատրաստել և այդպես նրան հայտնել լուրը, սակայն ամեն բան հանկարծակի ստացվեց: Անկախ ինձնից ճանապարհին հայտնեցի, որ մենք բալիկ ենք լինելու: Այնպես ոգևորվեց, հուզվեց, քիչ էր մնում վթարի ենթարկվեինք»,- պատմեց երգչուհին:

Սիլվան ասաց, որ փոքրիկի մասին լուրն իմանալուց հետո իր զգացմունքային դաշտը լրիվ փոխվել էր, բայց մայրանալու փաստը լիարժեք ընկալել է միայն, երբ առաջին անգամ զգացել է երեխայի խաղը: «Չէի կարողանում հավատալ երջանկությանս, երբ առաջին անգամ այցելեցի բժշկի, հասկացա, որ իրականում իմ ներսում մարդուկ է ձևավորվում, բայց սկսեցի լիարժեք զգալ, որ մայրիկ եմ դառնալու, երբ առաջին անգամ զգացի երեխայի խաղը: Ամեն անգամ, գնում էի ուլտրաձայնային հետազոտության ու տեսնում իր շարժը, աճը, աչքերիցս արցունքներ էին հոսում»,- ասաց նա ու հավելեց, որ միշտ է հուզմունքային եղել, սակայն հղության ընթացքում դա կրկնապատկվել է: Սիլվան նկատեց, որ նույնիսկ իր ծիծաղն է փոխվել:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Սև ծովից «տհաճ» ցիկլոն է գալիս. Հայաստանի եղանակը կփոխվիՌուսաստանը գիշերը հետ է մղել ավելի քան 420 ուկրաինական ԱԹՍ-երի հարձակումները Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 15 նորածին է մահացել Պակիստանի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ԿՀՎ ղեկավարի և Պուտինի հանդիպում նախատեսված չէր. Պեսկով Իրանն ու Օմանը շրջանակային համաձայնության են հասել Հորմուզով նավարկության վերաբերյալ Ջրային դիետայի պատճառով կինն ուղեղի վնասվածք է ստացելԵրկրի ներսում «կզցնելnվ» uպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնшպետի առաջ. ադրբեջանագետ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 26-ին ՉԼ. Հայտնի են անցումային փլեյ-օֆֆը հաղթահարած առաջին երեք ակումբները Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի դաշնակիցների հետ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստման շուրջ Տղամարդն առևանգել է նախկին կնոջը և չորս օր շղթայել նրան մահճակալինՊապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է. Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավի. կան զոհեր Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքuատուրքեր սահմանելու մասին Լույս չի լինելու Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանԳյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր Մեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Ազգային ժողովն ընդունել է ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագիրը