Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորները պատմել են ինքնաթիռի միջադեպի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

NordWind ավիաընկերության ուղեւորները, որոնք Շերեմետեւոյում միջադեպից հետո պահեստային ինքնաթիռով ժամանել են Երեւան, պատմել են, թե ինչ է տեղի ունեցել օդանավում ծխի եւ տարհանման ժամանակ, տեղեկացնում է ՌԵՆ ՏՎ-ն։

 

Ուղեւորուհիներից մեկի խոսքով՝ նա տարօրինակ հոտն զգացել է անմիջապես, հենց նստել է ինքնաթիռ։ Կինը հավաստիացնում է, որ կրտսեր ուղեկցորդուհին նույնպես ուշադրություն է դարձրել դրան եւ այդ մասին տեղեկացրել է ավագին։ «Ինքնաթիռում կրակ չկար, բայց ամեն բան ծխի մեջ էր, եւ ահավոր հոտ կար։ Հոտը կար ամենասկզբից։ Երիտասարդ ուղեկցորդուհին նկատեց դա եւ նախազգուշացրեց ավագին իր կասկածների մասին։ Հետո, երբ միացրին շարժիչները, ամեն ինչ պարուրվեց ծխով։ Բայց շնորհակալություն օդանավի կապիտանին, նա անմիջապես առջեւի կանգնակները իջեցրեց գետնին եւ կտրուկ արգելակեց։ Հետո բացեցին սանդուղքները, մենք դուրս թռանք»,- ասել է նա։

 

 

Եւս մեկ կնոջ խոսքով՝ միջադեպի պահին ահավոր էր, հատկապես երեխաների համար, որոնք ինքնաթիռում էին։ «Մենք նոր պիտի օդ բարձրանայինք, հենց սկսվեց ծուխը։ Ահավոր էր, երեխաս վախեցել էր։ Բայց ուղեկցորդուհիները լավ էին աշխատում»,- ասել է կինը։

 

Ինչպես նշում է «ԿՊ»-ն, պապին, որը փրկում էր թոռնուհուն, արդեն տուն են ուղարկել։ Հիվանդանոցում մնում է մի կին՝ շաքարային դիաբետով։

 

Ինքը՝ տուժած թոշակառուն, պատմել է, որ վախեցել է եւ, իհարկե, առաջին հերթին փորձել է փրկել թոռնուհուն։ «Ահավոր էր, բայց խուճապ չկար։ Ծուխ էր, եւ ինքնաթիռը կանգ առավ։ Այն, կարելի է ասել, արդեն թռչում էր։ Իսկ հետո ուղեկցորդուհիները սկսեցին հանգստացնել՝ ասելով, որ մենք չենք այրվում»,-պատմել է նա։

 

ՌԵՆ ՏՎ-ն հրապարակել է Շերեմետեւո օդանավակայանում ծխով լցված ինքնաթիռի տուժածների ցուցակը. Մելսիկ Ն., Ղահրամանյան Վ., Մարցինովսկայա Վ., Հարությունյան Ա., Աթանյան Տ.։

 

Փչովի սանդուղքով անհաջող տարհանման հետեւանքով տուժել է ութ մարդ, եւս երեք տուժածի անունները ճշտվում են։

 

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ NordWind ավիաընկերության Մոսկվա-Երեւան չվերթը պետք է կատարեր թռիչք 00.45-ին, բայց սրահում աշխատել են ծխի ցուցիչները, եւ անձնակազմը որոշեց տարհանել ուղեւորներին։ Տարհանումը կատարվել է արագ, բայց որոշ ուղեւորներ ստացել են վնասվածքներ, երկուսը հոսպիտալացվել են։

 

Ինքնաթիռում 179 մարդ է եղել։ Միջադեպից հետո 28 մարդ հրաժարվել է թռչել պահեստային ինքնաթիռով։ 

 

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին