Տրապիզոնում ամբոխը հարձակվել է զբոսաշրջիկների վրա, երբ նրանք լուսանկարվում էին «Քրդստան» մակագրությամբ շարֆերով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏրապիզոնում ամբոխը հարձակվել է Հյուսիսային Իրաքից զբոսաշրջիկների վրա, երբ նրանք լուսանկարվում էին «Քրդստան» մակագրությամբ շարֆերով, տեղեկացնում է Independent Türkçe կայքը։
Թերթի տեղեկատվության համաձայն՝ Տրապիզոնի նահանգապետի աշխատակազմը հաղորդել է, որ ինը զբոսաշրջիկ 50 հոգանոց խմբից, որոնք այցելել էին Ուզունգյոլ զբոսաշրջային ամառանոց, կալանվել են տեղի բնակիչների հետ ծեծկռտուքից հետո։
Սակայն չի տեղեկացվում, թե արդյոք միջոցներ նախաձեռնվել են հարձակվողների դեմ։
Ինը զբոսաշրջիկ կվտարվեն Հյուսիսային Իրաք ցուցմունքներ տալուց հետո, ասվում է Տրապիզոնի Գլխավոր դատախազության հայտարարությունում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



