Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կանացի 7 արարքներ, որոնց պատճառով, տղամարդը կորցնում է նրա նկատմամբ հետաքրքրությունը…

ԼԱՅՖ

Past.am

Հաճախ է պատահում, երբ սկսում ես հանդիպել տղամարդու հետ, սիրահարվում ես նրան, իսկ նա շուտով կորցնում է հետաքրքրությունը քո նկատմամբ։

Պատահում է այնպես, որ հոգնում ես սպասել մեկին, ով չի պատասխանում քո զանգերին ու հաղորդագրություններին, քանի որ նա հանկարծ որոշել է անհետ կորչել։

Դու կարող ես սկսել վախենալ հարաբերություններից՝ մտածելով, որ քեզ կրկին կլքեն։

Եվ հենց այդ մերժման վախը կարող է խանգարել քեզ։ Ահա թե ինչպես՝

1. Տղամարդը չի զգում, որ կարող է լինել քո կողքին։

Մեղրամսից հետո հարաբերությունների ռոմանտիկան ու ինտենսիվությունը փոքր-ինչ մարում են, և դա նորմալ է։ Տղամարդը թուլանում է ու սկսում է սովորել քեզ հետ համատեղ կյանքին՝ մնալով իրեն հավատարիմ։ Բայց եթե դու սկսում ես նրանից պահանջել անընդհատ ուշադրություն, նա կարող է հեռանալ։ Եթե նա զգում է, որ պարտավոր է արձագանքել քո յուրաքանչյուր պահանջմունքին, եթե նա չի կարողանում լինել այնպիսին, ինչպիսին որ կա, նա կորցնում է հետաքրքրությունը քո նկատմամբ։

2. Դու թվում ես կպչուն և հուսահատ։

Մարդիկ կպչուն են դառնում՝ վախենալով միայնակ մնալ։ Եթե տղամարդը զգում է, որ դու չափազանց համառ ես, որ նրան հնարավորություն չես տալիս քեզ ճանաչել ու նվաճել, դա նրան վանում է։ Դու պակաս հետաքրքիր ես դառնում, եթե կենտրոնացած ես այն բանի վրա, որ արժանանաս նրա ուշադրությանը։ Թույլ տուր նրան, որ նա ինքը որոշի, որ ուզում է նվաճել քեզ։

3. Դու գոհ չես քեզնից։

Տղամարդիկ իրենց բնույթով որսորդներ են։ Նրանց դուր է գալիս հետապնդման և որսի պրոցեսը, նրանք ցանկանում են ունենալ իրենց ցանկացած բանի ընտրությունը։ Դրա համար էլ նա պետք է տեսնի այն, ինչ իրեն դուր է գալիս ու բևեռում է իր ուշադրությունը։ Դրա համար դու ինքդ պետք է քեզնից գոհ լինես։ Եթե դու չափազանց անինքնավստահ ես, եթե քեզ պետք են տղամարդու հավաստիացումներն այն մասին, որ դու գեղեցիկ ես, դա նրան չի գրավի։ Նա միշտ կվախենա ինչ-որ բան այն չասել, իսկ դա նշանակում է՝ նա իրեն հավատարիմ չի լինի։

4. Դու նրա առջև չես բացում քո սիրտը։

Եթե դու տղամարդուն չես թողնում քո սիրտ մտնել, քանի որ վախենում ես, որ նա քեզ կցավեցնի, դու տպավորություն ես ստեղծում, որ նա քեզ հետաքրքիր չէ, ու նա հեռանում է քեզնից։ Երբ նա իրեն ցանկալի չի զգում, նա ևս դադարում է ցանկանալ քեզ։

5. Դու քննադատում ես նրան։

Եթե դու սկանդալ ես սարքում այն բանի համար, որ նա մոռացել է քեզ հետ զանգել կամ պատասխանել քո ուղարկած հաղորդագրությանը, նա կարող է մտածել, որ դու առանց պատճառի հարձակվում ես իր վրա։ Տղամարդը խորթանում է, երբ դու քննադատում կամ վիրավորում ես նրան։ Դա իջեցնում է նրա ինքնագնահատականը ու ցույց է տալիս քո անհարգալից վերաբերմունքը նրա նկատմամբ։

6. Նա իրեն ցանկալի չի զգում։

Երբ դու քո հետաքրքրությունը տղամարդու նկատմամբ չես ցուցաբերում ու խոսում ես միայն քո մասին, նա կորոշի, որ դու եսասեր ես ու հարաբերություններ չես ուզում։

7. Դու փորձում ես նրան վերահսկել։

Եթե դու նրան թույլ չես տալիս հանդիպել ընկերների հետ, զբաղվել իր հետաքրքրություններով, նա կյանքից ու հարաբերություններից բավարարվածության զգացում չի ունենա։

Շախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք Չալաբյան2027 թվականից էլեկտրոնային ՀԴՄ-ի կտրոնների համար կգործեն նոր կարգավորումներ Հայտնի է Սոֆիա–Երևան–Սոֆիա ուղիղ չվերթերի վերսկսման ժամկետը Axios․ ԱՄՆ-ն կարող է վերսկսել պատերազմը Իրանի դեմ նոյեմբերյան ընտրություններից հետո Զինվորականն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնաшսպան է եղել. մամուլ Սև ծովից «տհաճ» ցիկլոն է գալիս. Հայաստանի եղանակը կփոխվիՌուսաստանը գիշերը հետ է մղել ավելի քան 420 ուկրաինական ԱԹՍ-երի հարձակումները Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 15 նորածին է մահացել Պակիստանի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ԿՀՎ ղեկավարի և Պուտինի հանդիպում նախատեսված չէր. Պեսկով Իրանն ու Օմանը շրջանակային համաձայնության են հասել Հորմուզով նավարկության վերաբերյալ Ջրային դիետայի պատճառով կինն ուղեղի վնասվածք է ստացելԵրկրի ներսում «կզցնելnվ» uպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնшպետի առաջ. ադրբեջանագետ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 26-ին ՉԼ. Հայտնի են անցումային փլեյ-օֆֆը հաղթահարած առաջին երեք ակումբները Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի դաշնակիցների հետ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստման շուրջ Տղամարդն առևանգել է նախկին կնոջը և չորս օր շղթայել նրան մահճակալինՊապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է. Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավի. կան զոհեր Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքuատուրքեր սահմանելու մասին Լույս չի լինելու Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվի