28-ամյա որդին նկուղից 10 մլն դրամ եւ 4.500 դոլար է գողացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 15-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ հուլիսի 13-ի ժամը 11.00-ից մինչեւ հուլիսի 15-ն ժամը 20.00-ն ընկած ժամանակահատվածում, Ն.Տիգրանյան փողոցի շենքերից մեկի՝ իրեն պատկանող նկուղից 28-ամյա որդին գողացել է 10.000.000 դրամ եւ 4.500 դոլար:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ երիտասարդը հուլիսի 16-ին, ժամը 00.30-ին, ներկայացրել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



