Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հանթը կարծում է, որ դեռ կա Իրանի հետ միջուկային գործարքը պահպանելու հնարավորություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Past.am

Գործողությունների համապարփակ համատեղ ծրագիրը (ԳՀՀԾ) Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ դեռ կարելի է ուժի մեջ պահել, թեեւ դրա շանսն այնքան էլ մեծ չէ։ Այս մասին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթն ասել է երկուշաբթի Բրյուսելում բացված ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստում՝ նվիրված Իրանի շուրջ իրավիճակին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Լրագրողների հարցին, թե արդյոք ԳՀՀԾ-ն «մեռած» գործարք է, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը պատասխանել է. «Այն դեռ չի մահացել։ Մենք լիովին կողմնակից ենք, որպեսզի հետ պահենք Մերձավոր Արեւելքը միջուկային զենք ունենալուց, չէ՞ որ եթե Իրանը միջուկային զենք ունենա, եւ այդ տարածաշրջանի մյուս երկրները նույնպես, ապա իրավիճակը կլինի շատ տոքսիկ եւ վտանգավոր։ Ուստի մենք փնտրում ենք միջուկային գործարքի պահպանման ճանապարհներ, որը ողջ Մերձավոր Արեւելքի միջուկազերծ կարգավիճակի ապահովման լավագույն միջոցն է»։

Հանթի խոսքով՝ «թեեւ որոշակի չափով կրճատվող, բայց դեռ ոչ մեծ շանս կա պահպանելու գործարքը», քանի որ Իրանը դեռ ընդհուպ չի մոտեցել ատոմային ռումբի ստեղծմանը։

Միջոցների մասին, որոնք Մեծ Բրիտանիան եւ ԵՄ մյուս երկրները պատրաստվում են ձեռնարկել ի պատասխան Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորությունների մի մասի դադարեցման, արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է. «Տեղի կունենա համատեղ հանձնաժողով, որը գումարվում է այնպիսի իրավիճակներում, երբ կողմերից ինչ-որ մեկը խախտում է համաձայնագիրը, եւ դա տեղի կունենա շատ շուտով։ Կանցկացվի պատշաճ համատեղ հետաքննություն տեղի ունեցածի վերաբերյալ։ Բայց մենք կջանանք, որպեսզի Իրանին հնարավորություն ընձեռենք դուրս գալ այս իրավիճակից, վերադառնալ այն բանին, որպեսզի իր գործողությունները համապատասխանեցնի միջուկային համաձայնագրին»։

Բրիտանա-ամերիկյան տարաձայնություններ

Բրյուսելում լրագրողների հետ շփվելիս Հանթը չի անտեսել նաեւ Լոնդոնի եւ Վաշինգտոնի տարաձայնությունների թեման ԳՀՀԾ-ի վերաբերյալ։ «Միացյալ Նահանգները գիտի, որ մենք ԱՄՆ-ը մեր մերձավոր դաշնակիցն ենք համարում։ Մենք կարծում ենք, որ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ դաշինքը գլոբալ խաղաղության եւ բարգավաճման հիմքն էր վերջին 75 տարիներին։ Բայց բարեկամները երբեմն չեն համաձայնում միմյանց հետ։ Սա այն եզակի դեպքերից է, երբ մենք իսկապես տարակարծություններ ունենք»,- ասել է նա։

Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ այս թեմայով երկու երկրները բացահայտ բանավիճում են միմյանց հետ, կիրակի նա ԳՀՀԾ-ն քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, իսկ մեկ օր առաջ՝ իրանցի պաշտոնակցի՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։

«Մենք համաձայն ենք ամերիկացիների հետ, որ Մերձավոր Արեւելքի լարվածության խնդրի երկարաժամկետ լուծումը Իրանի կողմից Իրաքում, Սիրիայում, Եմենում ապակայունացնող գործողությունների դադարեցումն է։ Բայց մենք տարբեր մոտեցումներ ունենք, թե ինչպես ենք հետ պահելու տարածաշրջանը միջուկային զենք ունենալուց»,- ընդգծել է Հանթը։

ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափըԼիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ոչ սթափ վիճակում գտնվող կինը 3-ամյա դստերը 9-րդ հարկից դուրս է նետել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Video)Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԿասեցվել է «Արտակ Քարամյան» ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանըԿռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել