Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել, կոմայի մեջ է, պայքարում է կյանքի համար․ Որդու գրառումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր առավոտից համացանցում և լրատվամիջոցներում,տարածվեց ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մահվան լուրը:
«Իմ հայրը դեռ ողջ է։ Խնդրում եմ մի տարածեք սխալ ինֆորմացիա։ Նա ծանր հիվանդ է , կոմայի մեջ և դեռ պայքարում է կյանքի համար» ,-գրել է Ռուդոլֆ Ղևոնդյանի որդին՝ Գոռը, ֆեյսբուքյան իր էջում։ Սխալ տեղեկությունը համացանցում տարածել էր դերասանի բարեկամներից մեկը։

Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը նույնպես տեղեկացրել է, որ դա ապատեղեկատվություն է, Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել:
«Ռուդոլֆ Ղևոնդյանը ներկայումս գտնվում է Բելգիայում: Այո, վիճակը ծանր է, բայց, Փառք Աստծո, չի մահացել»,-նշել է Անի Ներսիսյանը:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



