Նեպալում ավելի քան 30 մարդ է մահացել ջրհեղեղների և սողանքների հետևանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆեպալում շարունակվող ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, 12-ը վիրավորվել են, ևս 17 մարդու ճակատագիր անհայտ է: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի ՆԳՆ-ին:
Ջրհեղեղը պայմանավորված է երկրում հինգշաբթի երեկոյան մեկնարկած և չդադարող հորդառատ անձրևներով: Նշվում է, որ տարերային աղետը խոցել է երկրի 21 շրջան: Ներկա դրությամբ իշխանություններին հաջողվել է տարհանել 831 մարդու:
Միևնույն ժամանակ ոստիկանության 28 000 աշխատակից պատրաստ է փրկարարական աշխատանքներ իրականացնելուն: Ներքին գործերի նախարարությունը գետերի մոտակա շրջանների բնակիչներին կոչ է արել անվտանգ գոտիներ տեղափոխվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



