Վրաստանում ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 16- ամյա աղջիկը վիրահատվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջիկը վիրահատվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
Նա նշել է, որ վիրահատությունն անցել է լավ, 16-ամյա աղջիկը շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։
«16-ամյա աղջկա մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ` ձախ թոքի սալջարդ, երկու կողերի և չորս ողերի կոտրվածքներ»,-նշել է խոսնակը:
Նույն վթարից տուժած 12-ամյա տղան երեկ առողջացած դուրս է գրվել Սուրբ Աստվածամայր ԲԿ-ից, իսկ երրորդ վիրավորը, ով ծայրահեղ ծանր ու անգիտակից վիճակում էր տեղափոխվել ԲԿ, երեկ գիտակցության է եկել և սկսել է շնչել ինքնուրյուն: Վթարի հետևանքով մահացել էր 3 մարդ, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել»,- գրել է Դերձյանը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



