Հնդկաստանում փլվել է բնակելի շենքի պատը. զոհվել է 5 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի արեւմուտքում Մահարաշտրա նահանգի Նեպալ քաղաքում փլվել է բնակելի շենքի պատը, որի հետեւանքով մահացել է 5 հոգուց բաղկացած մի ընտանիք: Այս մասին հաղորդում է ԻԱՆՍ գործակալությունը:
Փլուզումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 05.30-ին, երբ բոլորը քնած են եղել: Ոստիկանությունը համարում է, որ միջադեպի պատճառ կարող էին լինել հորդառատ անձրեւները, որոնք չեն դադարում արդեն մի քանի օր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հունիսին Մահարաշտրայում եւ հարեւան նահանգներում անձրեւների սեզոնն է, որի ժամանակ փլուզումներ հաճախ են գրանցվում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



