Կինը փորձել է հայտնվել ինքնաթիռում ուղեբեռի ժապավենային փոխակրիչի միջոցով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կուրյոզային դեպք է տեղի ունեցել Թուրքիայի օդանավակայանում չվերթի գրանցման ժամանակ: Հրապարակված տեսանյութից երեւում է՝ ինչպես է կինը որոշում շրջանցել գրանցումն ու դեպի ինքնաթիռ հասնել ուղեբեռի ժապավենային փոխակրիչի միջոցով:
Սակայն կինը չի կարողացել ոտքի վրա կանգնել եւ ընկել է: Ավիաընկերության աշխատակիցները միանգամից չեն հասկացել, թե ինչ է նա փորձում անել: Մի քանի վայրկյան անց աշխատակիցներից մեկը հասցրել է անջատել ուղեբեռի ժապավենային փոխակրիչը:
Թուրքական ԶԼՄ-ները նշում են, որ ուղեւորի առաջին թռիչքն էր, նա մտածել է, որ ուղեւորները ուղեբեռների հետ միասին են ինքնաթիռում հայտնվում:
Դեպքի ժամանակ կինը չի տուժել, այժմ իրեն լավ է զգում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



