Խոշոր հրդեհ Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղու մոտ․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 21:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ այրվում է մոտ 4 հա բուսածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:04-ին:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



