Հալեպում հայեր են զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀալեպի Կասր ալ Պալատ քաղաքապետարանի հրթիռակոծման հետեւանքով 2 հայ է զոհվել։ Ինչպես հայտնում է Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» թերթը, զոհվածների թվում են Հայաստանի Հայ Ավետարանական Կյանքի «Խոսք» եկեղեցու միսիոներ Էդուարդ Պետրոսյանը (Ստեփանյան) եւ հալեպահայ Կարո Մկրտչյանը։
Նշենք, որ նախքան Սիրիայի հակամարտությունը արաբական այդ երկրում բնակվում էին 60-70 հազար հայ, որոնց կեսի ավելին՝ Հալեպում։ Հայերը հաստատվել էին նաեւ Լաթաքիա, Հոմս, Կամիշլի, Հասաքե, Յաղուբիե, Ռաքքա, Քեսաբ քաղաքներում եւ մայրաքաղաք Դամասկոսում։
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



