Մոսկվայում 28-ամյա աղջիկը հեռախոսի պատճառով ընկել է մետրոյի տակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մոսկվայի «Տվերսկայա» կայարանում 28-ամյա աղջիկն ընկել է մետրոյի ռելսերի վրա: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` նա ձեռքից գցել է հեռախոսը և երբ փորձել է վերցնել այն, կորցրել է հավասարակշռությունն ու ընկել: Այդ պահին մետրոն մոտենալիս է եղել կանգառին:
Մեքենավարը նկատել է տեղի ունեցածը, արագ արգելակել, սակայն մետրոն իներցիայով շարունակել է ընթանալ` աղջկան գցելով տակը: Այդուհանդերձ, 1991 թվականին ծնված Սարանսկի բնակչուհին չի մահացել: Շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է հիվանդանոց:
Նախնական վարկածով` նա ստացել է ուղեղի ցնցում և բազմաթիվ կոտրվածքներ ու վնասվածքներ: Ականատեսների վկայությամբ` միջադեպը տեղի է ունեցել միայն աղջկա անուշադրության հետևանքով: Մետրոպոլիտենի աշխատանքը շարունակվում է բնականոն հունով:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



