Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ին­չո՞ւ է իշ­խա­նու­թյու­նը փա­կու­ղի ստեղ­ծում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ Քոչարյանին գրավով կալանքից ազատ արձակելու համար։ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն «Ազատությանը» փոխանցել է, որ այս միջնորդությունը հնարավոր կլինի քննել, երբ վերաքննիչ քրեական դատարանը գործի նյութերն ուղարկի առաջին ատյանի դատարան։

Ամբողջ խնդիրն այն է, որ վերաքննիչ որոշումներ կայացրած դատավոր Արմեն Դանիել յանի գրասենյակը նյութերը գոնե երեկ դեռ չէր ուղարկել առաջին ատյանի դատարան։ Վերաքննիչը սպասում է իր կայացրած որոշումների բողոքարկմանը, ինչից հետո արդեն, եթե վճռաբեկ բողոք ներկայացվի, գործի նյութերը կուղարկեն Վճռաբեկ դատարան։

Քոչարյանի պաշտպանները նման մոտեցումն ապօրինի են համարում ու վստահ են, որ խնդիր է դրված՝ Քոչարյանին հնարավորինս երկար պահել կալանքի տակ։ Պաշտպանները կարծում են, որ Քոչարյանի և մյուսների գործի նյութերը չպետք է ուղարկվեին վերաքննիչ դատարան, քանի որ Արմեն Դանիել յանը բուն գործը չէր քննում, և դատական պրակտիկայում ընդունված է, որ նման բողոքարկումների դեպքում առաջին ատյանի դատարանում բուն գործի քննությանը զուգահեռ այլ ատյաններում միջանկյալ բողոքներ են քննվում։

Իրավական տարընթերցումներն ու վեճերը թողնենք մասնագետներին, որոնցից յուրաքանչյուրը՝ ֆորմալիստական տեսանկյունից, պնդում է իր կարծիքի իրավացիությունը։ Մեզ ավելի հետաքրքրում է Մարտի 1-ի գործի շուրջ ստեղծված քաղաքական համատեքստը։

Ակնհայտ է, որ այս գործի դատաքննությունը հայտնվել է իրավական ապալեգիտիմության դաշտում, ու դրա պատճառն ամենևին էլ այն իրավական վեճերը չեն, որ ծավալվում են այս օրերին։ Փակուղին ունի ավելի խորքային պատճառներ, ինչի մասին գրել ենք նախորդիվ։

Բանն այն է, որ Մարտի 1-ի գործի դատավարական փակուղին ակնհայտ էր դեռ մայիսի 19-ին, երբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ դատարանների մուտքերն արգելափակելու նախաձեռնությամբ ու հայտարարեց վեթթինգ իրականացնելու մասին։ Այս իմպուլսիվ քայլերով Փաշինյանը կասկածի տակ դրեց ոչ միայն դատական ռեֆորմի, այլ նաև Մարտի 1-ի գործի քննության լեգիտիմությունը։

Այս փաստն ապացուցվեց արդեն վերաքննիչ դատարանում, որտեղ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկումները տեղի ունեցան օրենքի ակնհայտ խախտումներով, ու դատավորը խորհրդակցական սենյակ մտավ՝ առանց պաշտպանական կողմի կարծիքը լսելու։ Սրանից հետո ակնհայտ էր, որ դատավորի ցանկացած որոշում լինելու է իրավական դաշտից դուրս՝ անկախ դրա բովանդակությունից։

Առհասարակ՝ տպավորություն է ստեղծվում, որ իշխանությանն առավելապես հետաքրքրում է ոչ թե Մարտի 1-ի գործի լրիվ ու համակողմանի բացահայտումը, այլ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը։

Այս խնդիրն իշխանությունը գոնե այս փուլում լուծել է ու թերևս դժվար է ակնկալել, որ Մարտի 1-ի դատաքննությունն արագ վերսկսվելու է։ Այս կերպ մտածելու համար ունենք մի քանի հիմնավոր պատճառներ։

Նախ՝ գործն, ըստ ամենայնի, մեղմ ասած, ոչ այնքան պրոֆեսիոնալ նախաքննության հետևանք է, ու իշխանությունները զգուշանում են, որ բաց լսումների ընթացքում կարող են լինել հետաքրքիր «բացահայտումներ», մանավանդ, որ երկրորդ նախագահի պաշտպանական թիմը բաղկացած է չափազանց պրոֆեսիոնալներից ու հեշտությամբ բացահայտում է ՀՔԾ-ի ու դատախազության վրիպումները։

Մյուս կողմից՝ դատախազությունը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանին, ու թերևս իշխանությունները մտածում են, որ իրենց առաջնահերթ խնդիրը ոչ թե դատավարությունը վերսկսելն է, այլ առաջին հերթին «անցանկալի» դատավորից ազատվելը։ Իսկ դրա համար որոշակի ժամանակ է պետք։

Եվ վերջապես՝ Քոչարյանի գործոնը կարևոր հանգամանք է հայ-ռուսական հարաբերություններում, և Նիկոլ Փաշինյանի թիմը փորձում է դատավարական պաուզան օգտագործել՝ Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով։

Սակայն, գլոբալ առումով, ցավալի է, որ Մարտի 1-ի գործը հերթական անգամ դարձել է քաղաքական կոնյուկտուրայի պատանդ՝ այդպես էլ գոնե չմոտենալով վերջնական հանգուցալուծման։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում