Վրաստանում պատահարից տուժած ՀՀ քաղաքացիներից երեքը հուլիսի 8-ի առավոտյան կտեղափոխվեն Հայաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից տուժած ՀՀ քաղաքացիներից երեքը` (Լ. Մ. ծնված 2002 թ., Մ. Մ. ծնված 1988 թ. և Մ. Մ. ծնված 2005 թ.), հուլիսի 8-ին կտեղափոխվեն Հայաստան: Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
Ավելի վաղ նշվել էր, որ տուժածներից երկուսին, որոնց առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, քննարկվում է Հայաստան տեղափոխել ուղղաթիռով, իսկ մյուս երեքին (առողջական վիճակը միջին ծանրության) վրացական շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել սահման, որտեղից հայկական կողմը տուժածներին շտապօգնության ավտոմեքենաներով կտեղափոխի համապատասխան բժշկական կենտրոն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



