Մեսին ու Մեդելը հեռացվեցին (ֆոտո)
ՍՊՈՐՏ
Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության երրորդ տեղի համար խաղում մրցում են Արգենտինայի եւ Չիլիի հավաքականները։
37-րդ րոպեին բախվել են արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսին ու չիլիացիների կիսապաշտպան Գարի Մեդելը։
Մրցավարը երկուսին էլ կարմիր քարտ է ցույց տվել ոչ մարզական վարքի համար։ Նա որոշումն ուժի մեջ է թողել նաեւ VAR-ի օգնությանը դիմելուց հետո։
Արգենտինայի հավաքականը հաղթում է 2։0 հաշվով մինչեւ Մեսիի հեռացումը Ագուերոյի եւ Դիբալայի խփած գոլերի շնորհիվ։
Մեսին երկրորդ անգամ է կարմիր քարտ ստանում հավաքականում։ Առաջինը ստացել է 2005-ին Հունգարիայի դեմ նորամուտի խաղում։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



