Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ես սերիալում ավելի խիստ էի, «չոր», բայց այստեղ մեղմացել էի. Հարություն Մովսիսյանը՝ «Որոգայթ» ֆիլմի մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Երեկ Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Որոգայթ» քրեական-դրամատիկ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որտեղ ևս, ինչպես համանուն սերիալում, գլխավոր դերում հանդես էր գալիս Հարություն Մովսիսյանը: Ի դեպ, հատկանշական է, որ ֆիլմի՝ անգամ էպիզոդիկ ու «աննկատ» կերպարներում նկարահանվել էին պրեֆեսիոնալ արտիստներ:

Aysor.am-ը պրեմիերայի ավարտից անմիջապես հետո զրուցեց հասուն տարիքում Հովիկիn  մարմնավորող Հարություն Մովսիսյանի հետ՝ առաջարկելով հայտնել տեսակետ ոչ որպես գլխավոր դերակատար, այլ` որպես հանդիսատես:«Առհասարակ, ես այն դերասաններից եմ, ովքեր երբեք իրենցից գոհ չեն լինում: Միշտ ինչ-որ թերություն են գտնում: Բայց հետո սկսում եմ կամաց-կամաց վելուծել, գտնել թերացումները, որպեսզի հաջորդ ֆիլմի ժամանակ ավելի լավ աշխատեմ… Եվ այդպես անդադար…Թեև, երկար մտածելուց հետո սկսում եմ ինձ արդարացնել՝ հասկանալով, որ ավելին չէի կարող, դա իմ ամբողջ հնարավորությունն էր: Այնպես չի, որ ես կիսատ-պռատ եմ խաղում դերս, ես ամբողջովին եմ մտնում կերպարներիս մեջ»,-մեզ հետ զրույցում խոստովանեց նա:

Արդյոք «Որոգայթ» սերիալից հետո տարիների ընթացքում «Հովիկի» մտածելակերպը փոփոխության էր ենթարկվել թե ոչ հարցին դերասանը պատասխանեց. «Այո, ես սերիալում ավելի խիստ էի, «չոր», բայց այստեղ մեղմացել էի: Իհարկե, ֆիլմում տեղ գտած շատ հատվածներ վերցված էին սերիալից, բայց նաև շատ նորություններ կային: Շատ լավ հատված է, որ Հովիկը դեռևս 7-8 տարեկան հասակում բակում պաշտպանում է իր ընկերներին, թույլ չի տալիս թույլերին նեղացնել: Սա մտածված հերոս է, որը սովորեցնում է, որ բարության, համարձակության, հզորության մեջ մենք՝ տղամարդիկս, կարողանանք ամուր ոտքերի վրա կանգնել, և ոչ-թե ինչ-որ մեկից կախված լինելով՝ խոնարհվենք: Մեր տղամարդիկ պետք է ավելի ու ավելի հզոր լինեն, ինքնուրույն: Ի վերջո մի կյանք է, ոչի՛նչ, այն կարելի է կորցնել մեծ նպատակների համար»:

Ֆիլմի վերջում հանդիսատեսից շատերի մոտ շատ բացեր մնացին, հարցեր առաջացան. արդյոք այդ հարցերի պատասխանները կգտնենք «Որոգայթ 2»-ում, թե՞ այս ֆիլմով ավարտվեց «Որոգայթի» առաքելությունը:

«Այդ մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ նման խոսակցություններ չեն եղել: Հավանաբար, պետք է հետագայում քննարկվի, թե ինչքանով է նպատակահարմար: Բայց մի գաղտնիք կբացեմ. մտածում ենք շատ լավ, «ուժեղ» կոմեդիա նկարահանել, որտեղ ես գլխավոր դերում հանդես կգամ»,-ժպիտով բացահայտեց դերասանը:

Նելլի Մարգարյան

Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները