Լավն է, թե վատը, բայց դա է մեր հիմնական օրենքը․ Սերժ Սարգսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇնորհակալ եմ, որ բոլորս միասին հավաքվել ենք, նշում ենք մեր Սահմանադրության օրը եւ համոզմունք ենք հայտնում, որ այո՛, մենք ամեն կերպ պաշտպանելու ենք մեր Սահմանադրությունը։ Այս մասին «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում Սահմանադրության օրվա առթիվ ասաց Սերժ Սարգսյանը:
Նա շեշտեց՝ յուրաքանչյուր ժողովուրդ կարող է մասնակցել հավերժի երթին՝ միայն ունենալով պետականություն։
«Արմատները`արմատներ, բայց այդ արմատները պետք է մշտապես սնուցվեն եւ ամրապնդվեն եւ առաջին հերթին պետք է ամրապնդվեն անկախ պետության Սահմանադրությամբ՝ լավն է, թե վատը, որեւէ մեկին դուր է գալիս կամ դուր չի գալիս, բայց դա է մեր հիմնական օրենքը։ Մենք միայն այդպես կարող ենք առաջ շարժվել եւ միայն այդպես կարող ենք ձգտել կատարելության։ Կատարյալ ոչինչ չկա, բայց կատարյալի ձգտումը միշտ կա, եւ մենք՝ որպես ժողովուրդ պետք է ձգտենք դրան։ Յուրաքանչյուր մարդ եւ յուրաքանչյուր ՀՀԿ-ական մշտապես պետք է հասկանա, որ չկա օրենք՝ չկա զարգացում, նշելով Սահմանադրության օրը՝ համոզմունք ենք հայտնում, որ ամեն կերպ պահպանելու ենք մեր Սահմանադրությունը»,-նշեց Սերժ Սարգսյանը։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



