Ոստիկանը գրպանահատին բռնել է գողության պահին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 3-ին, ժամը 22.40-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած ոստիկանության ուղեկցող գումարտակի վարորդը հայտնեց, որ Բյուզանդ-Աբովյան փողոցներ խաչմերուկում գրպանահատ է բռնել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված վայրից բաժին են ներկայացրել Խարբերդի մի բնակչի:
Հուլիսի 4-ին մի քաղաքացուհի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ հուլիսի 3-ին նշված խաչմերուկում ինչ-որ մեկը բացել է իր պայուսակի շղթան եւ փորձել գողություն կատարել, սակայն ոստիկանի միջամտությամբ գողությունն ավարտին չի հասցրել: Նախապատրաստվում են նյութեր:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



