Երևանում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Honda-ն, Mercedes-ը, Volkswagen-ն ու Opel-ը. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 4-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Honda մակնիշի 70 ՍP 700 համարանիշի, Mercedes E320 մակնիշի 909 TT 01 համարանիշի, Volkswagen մակնիշի 88 TV 388 համարնիշի և Opel մակնիշի 587 OZ 61 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենայով դեպքի վայր ժամանած բժիշկները տեղում 2 հոգու բուժօգնություն են ցուցաբերել:
Վարորդներին առաջինը օգնության են հասել այդ պահին հրդեհի վայրից մեկնող հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Վթարի պատճառով ստեղծվել է մոտ 4 կմ խցանում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:






