Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայտնիների կարծիքները՝ «Որոգայթ» ֆիլմի մասին

ԼԱՅՖ

Երեկ կայացավ «Որոգայթ» ֆիլմի պրեմիերան։ Առաջին ցուցադրությունից հետոBlogNews-ը հայտնիներից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունեն ֆիլմի մասին։ Ներկաների կարծիքները տարբեր էին, սակայն բոլորը նշում էին, որ ընդհանուր առմամբ հավանել են ֆիլմը։

Աննա Հարությունյան

Ես հասկացա, որ շատ հետաքրքիր դերասաններ ունենք։ Նախորդ օրը դիտում էի «Սպեկտոր» ֆիլմը և կարող եմ ասել, որ որոշ դերասաններ, համենայն դեպս, իրենց դիմախաղով կարող էին խաղալ այնտեղ, օրինակ՝ Գարիկ Չեպչյանը։ Շատ տպավորված եմ նաև Հարություն Մովսիսյանի, Սոս Ջանիբեկյանի, Գրիշա Աղախանյանի խաղով։

Մենք ունենք դերասանական հարուստ գունապնակ, սակայն ռեժիսորական և սցենարական առումով ունենք կաղումներ։ Իհարկե, սա այն դեպքը չէ, երբ միանշանակ անընդունելի է ռեժիսորական և սցենարիստական առումով։ Ֆիլմն ուներ իր նախապատմությունը, ես հաջողված եմ համարում նախագիծը, ուղղակի վերջաբանի հետ մի քիչ համաձայն չեմ։ Կուզեի՝ Ռուդոլֆի հատվածն ավելի իմաստավոր վերջանար։ Ընդհանուր առմամբ ինձ դուր եկավ, ստացված էր։ Շնորհավորում եմ անձնակազմին, մեծ աշխատանք էր կատարվել։ Հատկապես՝ հաշվի առնելով բյուջեի հայաստանյան պայմանները։

Անաիս Սարդարյան

Ես մինչև հիմա փշաքաղված եմ Սոս Ջանիբեկյանի խաղից։ Նրա՝ հարսանիքի ժամանակ խաղացած հատվածը շատ ազդեցիկ էր, երբ մարդիկ տեսնեն ֆիլմը, կհասկանան՝ ինչի մասին էր խոսքը։ Ֆիլմը շատ լավն էր, հրաշալի աշխատանք էր տարվել։

Արմեն Ամիրյան

Հաճելիորեն զարմացած եմ ֆիլմի մատուցման ձևերից, ռեժիսորական  և օպերատորական լուծումներից, հատկապես օպերատորական լուծումները փայլուն էին։ Շատ հաճելի էր վերականգնված 80-ականների ժամանակաշրջանը, շատ նուրբ էր արված 80-ականների և այսօրվա համադրությունը։ Բոլոր կերպարները հետաքրքիր էին, ֆիլմը գեղեցիկ էր, կարծում եմ՝ հաջողություն կունենա։

Գուցե լինեն մեկնաբանություններ, որ արյունը, քրեական աշխարհը շատ էր, բայց կար մեր իրականության մի քիչ խտացված տեսակը։ Արվեստը հենց դա է, երբ մեր իրականությունը ներկայացվում է խտացված գույներով։ Ֆիլմն արժանի է սերիալից առանձին կյանքն ունենալ։

Արփի Գաբրիելյան

Ինձ շատ դուր եկավ ֆիլմը։ Իմ առաջին փորձն էր այսպիսի կերպար խաղալ, երբ շեշտը չէր դրվել իմ արտաքինի վրա։ Շնորհակալ եմ Ռոմանին այս դերն ինձ վստահելու համար։ Ինձ համար ավելի հաճելի էր լինել այս կերպարում, որովհետև սա ինձ ավելի մոտ է՝ որպես Արփի։ Ընդհանուր ֆիլմը թե՛ սցենարական, թե՛ ռեժիսորական, թե՛ օպերատորական լուծումների առումով արված էր բավականին լավ մակարդակով, և ճիշտ գտնված էր մեսիջը, որը պետք է հասցնել մարդկանց։

Ստեփան Ղամբարյան

Առաջին անգամ էի դիտում ֆիլմը։ Իսկապես ցնցված եմ։ Ուզում եմ շնորհավորել առաջին հերթին ռեժիսոր Ռոման Մուշեղյանին, օպերատոր Սուրեն Թադևոսյանին և Աննա Թադևոսյանին, որ ամեն ինչ արեցին ֆիլմի կայացման համար։ Ֆիլմն իսկապես ստացված է։ Ինձ համար շատ հետաքրքիր էր այս ժանրը։

Աշոտ Տեր-Մաթևոսյան

Այս ֆիլմը պետք է դիտել որպես նոստալգիա։ Ժամանակին, երբ Հայաստանում սկսվեց սերիալների արտադրությունը, «Որոգայթն» առաջին սերիալներից էր, որը ժողովուրդը էնտուզիազմով դիտում էր։ Պրոֆեսիոնալ անձնակազմ էր աշխատել, ստացված նախագիծ է։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները