Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արայիկ Հարությունյանը թող հասնի նրան, որ մի երգ էլ իրեն նվիրեն». Գեւորգ Պետրոսյան

ՎԻԴԵՈ

Past.am

Արայիկ Հարությունյանը թող հասնի նրան, որ մի երգ էլ իրեն նվիրեն, հետո նոր կարծիք հայտնի մյուսների երգերին կամ գովեստներին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Ռազմիկ Ամյանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան առթիվ նվիրված երգին եւ այդ մասին ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի անդրադարձին։

«Արայիկ Հարությունյանն ի՞նչ կապ ունի կոչումներ շնորհելու հետ։ Եթե Ռազմիկ Ամյանը ՀՀ երրորդ նախագահին երգ է նվիրել՝ ոչ ոք իրավունք չունի պնդել, որ դա արվել է շահադիտական դրդումներով կամ հաճոյանալու նպատակով։ Լավ է արել, էտ մարդն իր իրավունքը իրականացրել է։ Թող մտածեն այն մարդիկ, որ իրենց մահվանից հետո սկի ոչինչ չի նվիրվելու։ Եվ դա ի՞նչ քննարկելու բան է։ Ո՞վ է ասել, որ իրենց վերաբերյալ ճառերը դուրեկան են։ Թող ամեն մեկը նայի հայելու մեջ, տեսնի ինքն ով է, ինչի կարող  է արժանանալ։ Չի կարելի մարդկանց ստեղծագործական ազատության սահմանադրական իրավունքը հեգնել եւ ասել՝ ինչո՞ւ այսինչը ձոնեց այսինչին, ինչո՞ւ չձոնեց ինձ կամ մյուսին»,- ասաց պատգամավորը։

Գեւորգ Պետրոսյանն ասաց, եթե Արայիկ Հարությունյանը հայտնվել է «սուպեր նախարարի» պաշտոնում, ապա պետք է իր անելիքներով զբաղվի. «Ոչ թե ամբողջ օրը ֆեյսբուքյան գրառումներ անի, թե ինչու էս ինչն էս ինչ բանն արեց կամ ինքնահիացմամբ նկարվեն, զբարճանան իրենց միկրոմիջավայրում, ամոթ է։ Վերջապես պետք է անցնեն այս ամենից, եւ զբաղվեն իրենց բուն գործով»։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ, մասնավորապես, ասվում էր.

«Կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի: Հ.Գ. մինչդեռ նա մշակույթի վաստակավոր գործիչ է»։

Սև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Բորիս Նազարյան«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել