Վրաերթ՝ Լոռու մարզում. 25–ամյա վարորդը Opel Astra-ով վրաերթի է ենթարկել 46-ամյա հետիոտնին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 20:20-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 25-ամյա Լեւոն Բ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքում՝ Զորավար Անդրանիկ փողոցի 60 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 46-ամյա Անդրանիկ Կ.-ին:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները եւ ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը։ Ավտոմեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



