«Աստղային պատերազմներ. Ուժերի արթնացում» ֆիլմը 50 մլն դոլար Է հավաքել Էկրան բարձրանալուց առաջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Աստղային պատերազմներ. Ուժերի արթնացում» նոր ֆիլմն Էկրան բարձրանալուց առաջ չորս շաբաթվա ընթացքում տոմսերի նախնական վաճառքից հավաքել Է 50 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, գրում Է The Wall Street Journal-ը:
Հրատարակության աղբյուրների հաղորդագրության համաձայն՝ սագայի շարունակության դիտման համար արդեն ավելի շատ տոմս Է վաճառվել, քան պատմության մեջ որեւիցե այլ ֆիլմի համար՝ նախքան նրա ռելիզը, ընդ որում՝ դրանց մեկ երրորդը բաժին Է ընկնում IMAX-ին:
Ինչպես գրում Է Moviepoint-ը, նոր «Աստղային պատերազմների» թրեյլերները Facebook-ում եւ YouTube-ում արդեն դիտել են ավելի քան 400 միլիոն անգամ:
Նաեւ օգտատերերը Google-ում կինոնկարի անվանումն ավելի հաճախ են փնտրել, քան առաջիկա մյուս բոլոր կինոպրեմիերաները: Ըստ հրատարակության տվյալների՝ երկրպագուների հետաքրքրությունը գրգռում Է նաեւ ֆիլմի սյուժեի շուրջ պահպանվող գաղտնիությունը:



