Սյունիքում գողացել է ցուլն ու թաքցրել կաթսայատանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Կապանի բաժնի քրեական հատխույզների ստացած օպերատիվ տվյալները ՊՊԾ ծառայողների աջակցությամբ իրացնելիս պարզվել է, որ հունիսի 20-ին Ներքին Հանդ բնակավայրի 66-ամյա մի բնակիչ նույն գյուղի տարածքից գողացել է մի ցուլ եւ այն պահել գյուղի նախկին կաթսայատան շենքում:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 1-ին, ժամը 23.30-ին, նա հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է: Իսկ տուժած տղամարդը նախկինում ոստիկանություն չի դիմել հուսալով, որ իր ուժերով կգտնի ցուլը:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



