Էդգար Բաբայանն առաջարկներ ունի Ռուսաստանից
ՍՊՈՐՏ
անիական «Հոբրոն» ավարտել է այս ամռան տրանսֆերային գործունեությունը եւ մտադիր չէ բաժանվել առաջատարներից, եթե չլինեն գրավիչ առաջարկներ, գրում է tipsbladet.dk-ն։
«Հոբրոյի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանն առաջարկներ ունի Ռուսաստանից։
23-ամյա ֆուտբոլիստը զրույցում չհերքեց այս լուրը՝ նշելով, որ ամեն ինչ պարզ կդառնա առաջիկայում։ Բաբայանը մտադիր է այս ամռանը հեռանալ «Հոբրոյից»։
Դանիական «Ռանդերսը» 250 հազար եվրո էր առաջարկել Բաբայանի համար, սակայն մերժում էր ստացել «Հոբրոյից»։
Բաբայանը «Հորսենսի» հետ ընկերական խաղում (1։1) դարձել էր գեղեցիկ գոլի հեղինակ։
Դանիայի ավարտված առաջնությունում Բաբայանը մասնակցել է 24 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



