Գերմանիայում ռազմական ուղղաթիռ է այրվել, կա առնվազն մեկ զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Ներքին Սաքսոնիա երկրամասում Բունդեսվերին՝ ԳԴՀ զինված ուժերին պատկանող ուղղաթիռ է կործանվել: Այս մասին թվիթերյան էջում հաղորդել է տեղի ոստիկանությունը:
Հաղորդվում է, որ պատահարի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել: Դեպքի վայրում ոստիկանության, հրշեջ և փրկարար ծառայությունների մեծ թվով աշխատակիցներ են աշխատում:
Ավելի վաղ Bild հարթակը հաղորդել էր, որ ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածը կին օդաչուն է, բացի այդ՝ ևս մեկ մարդ լրջորեն տուժել է, իսկ ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է: Այն ընկել է անտառից ոչ հեռու, որտեղ էլ հրդեհ է բռնկվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



