Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանի ավագանու «հեղափոխությունը»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Երևանի ավագանին ավարտեց հերթական նստաշրջանը ու գնաց ամառային արձակուրդի։ Եթե ամփոփենք այս նստաշրջանի աշխատանքները, ապա թերևս հիշենք աղմկոտ նիստերը, որոնց ընթացքում քննարկումների նշաձողը իջնում էր կենցաղային անթույլատրելի մակարդակի։ Գուցե ավելի բուռն ընթացք ունենային որոշ քննարկումներ, եթե ժամանակին չմիջամտեր քաղաքապետ Հայկ Մարությանը:

Այնուամենայնիվ, Երևանի ավագանու աշխատանքը գնահատելիս՝ պետք է հաշվի առնենք մի քանի օբյեկտիվ իրողություններ, որոնց անտեսումը բերելու է ոչ համարժեք վերլուծության։ Գործող ավագանիում բովանդակային հարթության վրա չեն կարող ծավալվել իրական քննարկումներ կամ դիսկուրս, որովհետև մեծամասնությունը ձևավորվել է հեղափոխական էյֆորիայի պիկին՝ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի հիման վրա՝ 82%-ոց ներկայություն ապահովելով «Իմ քայլը» դաշինքի համար։

Ընդ որում, հեղափոխության թիմն ակնհայտորեն ունի կադրերի դեֆիցիտ, ինչի հետևանքով ավագանիում հայտնվել են մարդիկ, ովքեր, մեղմ ասած, պատկերացում չունեն իրենց կարգավիճակի մասին։

Բացի այդ, ինչպես նշեցինք, մարդիկ ընտրվել են բացառապես Փաշինյանի բարձր վարկանիշի հաշվին, ու ժամանակի ընթացքում խորանում է քաղաքային իշխանության ու մասնավորապես՝ ավագանու անջրպետը հասարակության հետ, ինչը շուտով կարող է նույնիսկ կառավարման ճգնաժամ առաջացնել։

Թերևս օբյեկտիվ այս իրականությունից բխում են գործող ավագանու մյուս «առանձնահատկությունները»։

«Իմ քայլի» առկա պոտենցիալը թույլ չի տալիս, որպեսզի խմբակցությունը հանդես գա նախաձեռնություններով։ Նախընտրական շռայլ խոստումներ տված «քայլողներն» ավարտված նստաշրջանի ընթացքում հանդես չեն եկել որոշման որևէ նախագծով, ինչը լավագույնս արտացոլում է քաղաքային կառավարման ուրվագծվող ճգնաժամը։

Այլ խոսքով՝ քաղաքային կառավարման ողջ բեռը մնացել է Հայկ Մարությանի ու իր ադմինիստրատիվ թիմի ուսերին։ Մյուս կողմից՝ ավագանու մեծամասնությունը՝ իր վարքագծով, գրեթե չի տարբերվում հանրապետականներից ու շատ դեպքերում մերժում է փոքրաթիվ ընդդիմության նախաձեռնությունները՝ «մենք ճիշտ ենք, որովհետև շատ ենք» արատավոր բանաձևով։

Եվ վերջապես՝ այս ավագանին ունի մի «հատկություն», որով տարբերվում է նախորդներից՝ պարբերաբար առաջանում է քվորումի խնդիր։

Սա հետևանք է հենց նրա, որ հեղափոխության դաշինքի ցուցակում մեծ թիվ են կազմում պատահական մարդիկ, որոնց ավագանու անդամի աշխատանքն ամենևին էլ չի ձգում։ 

Ի դեպ, գրեթե նույն իրավիճակն է նաև խորհրդարանում, որտեղ պատգամավորական ակտիվություն է ցուցաբերում «քայլողների» մի փոքրիկ հատվածը։ Սակայն Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում, կարծես թե, գտել են վերահաս ճգնաժամը կանխելու «ուրույն» լուծում։

«...Մյուս ֆրակցիաների անդամների հետ եղել են քննարկումներ, և կարծում եմ՝ գնալու ենք օրենքի փոփոխության նախագծի ուղղությամբ, ՏԻՄ օրենքի հետ է կապված, կարծում եմ, որ ավագանին էն ձևով, որ գործում է, այսինքն՝ ոչ պրոֆեսիոնալ ավագանին և քանակով շատ ավագանին էֆեկտիվ չէ», - ընդգծել է խմբակցության քարտուղարը։

Պրոֆեսիոնալ վճարվող ավագանի, այլ խոսքով՝ ավագանու անդամ լինելը պետք է վարձատրվի՝ դառնալով մարդկանց հիմնական աշխատանքը։ Ահա այսպիսի լուծում են Երևանի ավագանու «քայլողներն» առաջարկելու խորհրդարանի իրենց գործընկերներին։ Իհարկե, հիմա դժվար է կանխատեսել, թե ինչպիսի արձագանք կունենան գործադիր իշխանությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը, սակայն ակնհայտ է, որ «հեղափոխական» այս առաջարկությունը միանշանակ վերաբերմունքի արժանանալ չի կարող։ Մի կողմից՝ ավագանին իսկապես կարող է արդյունավետ աշխատել ու պատշաճ վերահսկողություն իրականացնել, եթե պրոֆեսիոնալ մշտական մարմին է, մյուս կողմից՝ չկա որևէ երաշխիք, որ քաղաքային իշխանությունն ավելի արդյունավետ կգործի, եթե, այսպես ասած, ավելի «թանկ նստի» երևանցիների վրա։

Այստեղ կա մեկ այլ խնդիր նույնպես։

Երևանը ՏԻՄ է, ինչպես հանրապետության մյուս քաղաքներն ու գյուղերը։ Մեծ է հավանականությունը, որ եթե Երևանի ավագանին պրոֆեսիոնալ դառնա, նման նախադեպը կարող է «վարակիչ» դառնալ առնվազն մյուս խոշոր քաղաքների ավագանիների համար։ Արդյո՞ք սա կնպաստի տեղերում կառավարման որակի բարձրացմանը, թե՞ ընդամենն ավելի ոչ էֆեկտիվ կծախսվեն հարկատուների վճարած գումարները։ Սա հարց է, որը տակավին չունի սպառիչ պատասխան։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ը