Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ամենատեր անձնիշխանությունը», կամ՝ անընդհատ հետ նայելու միտումները

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանում հաստատվում և ամրապնդվում է ապագաղափարական անձնիշխանության համակարգը: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, որի խոսքով՝ անձնիշխանության համակարգը փոխարինելու է եկել քրեաօլիգարխիկ համակարգին, ինչը, ըստ նրա, վերացել էր նախորդ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո:

«Հեղափոխությունը շատ արագ փոխվեց իշխանափոխության, ինչի արդյունքը հենց անձնիշխանության համակարգի հաստատումն էր, ինչն ունի իր սկզբունքները: Առաջինն այն է, որ այդ համակարգում ներկայացված քաղաքական ուժի մեջ, տվյալ դեպքում՝ ՔՊ-ում, սկսում են ձևավորվել տարբեր խմբեր, որոնք ձգտում են ավելի մոտ լինել գլխավոր անձնիշխանին: Մեծ հաշվով, նույն երևույթները, որոնք կային նախորդ համակարգում, տեղափոխվել են նոր համակարգի մեջ: Պատահական չէ, որ դրանք կամաց-կամաց սկսում են ի հայտ գալ: Մասնավորապես՝ մենք տեսանք, որ ՔՊ վարչության ընտրությունների ժամանակ վարչության կազմում գրեթե տեղ չզբաղեցրին «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները՝ այսպես կոչված, սորոսականները:

Հետո ԵԿՄ-ի ղեկավարն է հարցազրույց տալիս, որից առաջ էլ Կոտայքի մարզպետն էր խոսել Աբովյանում տեղի ունեցած ընտրությունների մասին: Այսինքն, ակնհայտ է, որ խմբեր են առաջանում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ չբացառելով նաև այլ խմբերի առկայությունը ու նշելով, որ դրանք դեռ այնքան չեն ամրապնդվել՝ տեսանելի լինելու համար: «Եթե չլինեին Աբովյանի քաղաքապետի ընտրությունները, ՔՊ վարչության համագումարը, վերոնշյալ խմբերի առկայությունը ևս ակնհայտ չէր դառնա:

Իհարկե, ժողովրդավարական երկրներում կուսակցությունների մեջ խմբեր լինում են, բայց այդպիսի երկրներում այդ խմբերը գաղափարա-քաղաքական են: Խոսքը ինչպես եվրոպական երկրների, այնպես էլ ԱՄՆ-ի մասին է: Քանի որ նման երկրներում «իզմերը» աշխատում են, խմբերն ըստ այդ «իզմերի» են դասակարգվում: 

Իսկ մեզ մոտ անձնիշխանության հիմքում այլ խնդիր է. ավելի շատ վարչական ռեսուրսի տիրապետելու համար հնարավորինս մոտ լինել գլխավոր անձնիշխանին: Հիմքում ավելի շատ իշխանության տիրանալու հարցն է, մինչդեռ ժողովրդավարական երկրներում ձգտում են վարչական ռեսուրսի տիրապետել՝ քաղաքականություն իրականացնելու համար: Մեզ մոտ խմբերը ցանկանում են մոտ լինել գլխավոր անձին՝ զուտ իշխանությանը տիրապետելու համար, իսկ երբ սկսում ես զուտ տիրապետել իշխանության, դա սկսում է աշխատել քո գրպանի համար: Եթե գլխավոր անձնիշխանը երկար մնա իշխանության ղեկին, բնականաբար, այդ խմբերի առկայությունը շատ ավելի ակնհայտ կլինի, իրար մեջ ավելի շատ հակադրություն կտեսնենք»,-նկատեց Ա. Բադալյանը:

Քաղտեխնոլոգը շեշտեց, որ անցած տարի հասարակության նպատակն էր ազատվել քրեաօլիգարխիկ համակարգից, ինչը թույլ չէր տալիս, որ երկիրը զարգանա: ««Մերժի՛ր Սերժին» լոզունգը միավորեց մարդկանց, բայց խնդիրն այն էր, որ հասարակությունը ցանկանում էր մերժել ոչ թե կոնկրետ Սերժ Սարգսյան անձին, այլ ամբողջ համակարգը: Ուզում էր ունենալ այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտար զարգացնել երկրի տարբեր բնագավառները: Այդ ամենը պետք է ներդրումներ, դատական անկախ համակարգ, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում բերեր:

Խնդիրն այն է, որ քրեաօլիգարխիկ համակարգին փոխարինելու եկած անձնիշխանության համակարգը նույնպես թույլ չի տալիս, որ երկիրը զարգանա: Բացի այդ, ցույց չի տալիս, թե ո՞րն է երկրի զարգացման վեկտորը: Մեծ հաշվով, այն ցանկությունները, որոնք կային մեկ տարի առաջ, ի կատար չեն ածվել: Իսկ ի՞նչ ունենք այդ ամենի փոխարեն: Ինչո՞ւ է այս օրերին ամենաշատ քննարկվող հարցերից մեկը դարձել Սահմանադրական դատարանն ու երկրորդ նախագահի հարցը: Պատճառը պարզ է. երբ դու չունես զարգացման օրակարգ, և այդ առումով առաջ չես նայում, օբյեկտիվորեն սկսում ես հետ նայել, որտեղ երկրորդ նախագահն է: Իսկ անձնիշխանն իր առջև ամեն գնով երկրորդ նախագահին բանտ ուղարկելու խնդիրն է միայն դրել»,ասաց նա՝ նշելով, որ երկրի զարգացման հայեցակարգը մշակելու հարցը մի կողմ է դրված:

«Փոխարենը վարչական ողջ ռեսուրսի կիրառմամբ ընդամենը փորձ է արվում մեկ խնդիր լուծել. անձնիշխանությանը ենթարկել նաև դատական համակարգը, այդ թվում՝ ՍԴ-ն՝ նպատակ ունենալով լուծել երկրորդ նախագահի բանտարկման հարցը:

Այսօր խոսվում է դատական բարեփոխման մասին, բայց այդ ամենը բարեփոխման հետ որևէ աղերս չունի:

Նպատակ կա ունենալ նաև այնպիսի գրպանային ՍԴ, որը ցանկալի որոշում կընդունի: Անցած տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից մեկ տարի անց իշխող քաղաքական ուժի կողմից ընդամենը երկրորդ նախագահի բանտարկման հարցն է դրված:

Այսինքն, ստացվում է այնպես, որ անցած տարվա իրադարձությունները տեղի ունեցան միայն նրա համար, որ նա անպայման դատվի: Այս պահի դրությամբ այս իշխանություններն իրենց առջև ուրիշ խնդիր չեն դնում, թեպետ խոսում են համակարգային կոռուպցիայի վերացման և այլ հարցերի մասին: Այդուհանդերձ, 2019թ. հուլիսի 1-ի դրությամբ ներդրումների առումով որևէ հաջողություն չկա, մասշտաբային թվով աշխատատեղեր չեն բացվել, որևէ գործարան չի կառուցվում:

Ոչինչ չի կառուցվում, չի խոսվում անգամ գոյություն չունեցող տնտեսական հեղափոխության մասին: Այսօր միայն անձնիշխանության համակարգի ամրապնդման ուղղությամբ են քայլեր ձեռնարկվում: Փորձում են նույն գործունեությունը իրականացնել նաև Արցախում՝ անձնիշխանության մի համակարգ էլ այնտեղ տեղափոխել: Այսօր ամենատեր քրեաօլիգարխիկ համակարգին փոխարինելու է գալիս ամենատեր անձնիշխանությունը: Այսօր հեղափոխության անվան տակ ընդամենը անձնիշխանության խնդիր է լուծվում:

Երբ չունես զարգացման օրակարգ, ցույց չես տալիս, թե Հայաստանը 5-6 տարի հետո ինչպիսի՞ պետություն պետք է լինի, բնականաբար, կողմնակիցներիդ կողքիդ պահելու խնդիր ես ունենում: Այս պարագայում այդ խնդիրը լուծելու համար օգտագործվում է թշնամիներ փնտրելու մեթոդը, իսկ թշնամիները պարբերաբար փոխվում են: Այս պահին երկրորդ նախագահն է: Նա երկար ժամանակ կարող է թշնամի մնալ, նրա հարցը կարող է երկար քննարկվել՝ ծածկելով կարևորագույն հարցերը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Բեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում