Ողբերգական վթար Արմավիրում. BMW-ն բախվել է քարերին եւ գլխիվայր շրջվել․ 28-ամյա վարորդը տեղում մահացել է (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիրի մարզում, հունիսի 30-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։50-ի սահմաններում Վանանդ գուղի բնակիչ 28-ամյա Խաչատուր Մուրադյանը իր վարած BMW մակնիշի 90 QQ 095 համարանիշի ավտոմեքենայով Վանանդ-Հուշակերտ ավտոճանապարհի 6 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել քարերին եւ գլխիվայր շրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Խ․ Մուրադյանը տեղում մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։


1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



