Վրաերթ Երևանի Թբիլիսյան խճուղում․ տուժածը հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հունիսի 30-ին, ժամը 21:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի մոտակայքում Հ.Գ.-ն (ծնված 1991 թ.) «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գ.Մ.-ին (ծնված 1985 թ.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



