Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուշադիր եղեք, թե որ կողքի վրա եք քնում. սխալ դիրքը կարող է վնասել առողջությանը

ԼԱՅՖ

Past.am

Որ կողքի վրա եք քնում. սխալ դիրքը կարող է վնասել առողջությանը

Շատերն են արհամարհում այն հանգամանքը, որ քնելու դիրքը մեծապես ազդում է առողջության վրա։ Սխալ դիրքի ընտրությունն ազդում է զարկերակային ճնշման, սինուսիտի վրա, կարող է մեջքի ցավի պատճառ դառնալ։

 

Fithacker.ru-ն գրում է, որ դիրքը քնելու ընթացքում շատ կարևոր է։ Քնի ընթացքում օրգանիզմը վերականգնվում է օրվա ակտիվությունից հետո։ Բժիշկները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում քնել 7-8 ժամ՝ կախված տարիքից ու սեռից։ Շատ կարևոր է նաև ճիշտ ընտրել քնելու դիրքը։  

Ցավ գոտկատեղում։ Եթե ցավ եք զգում մարմնի այս հատվածում, քնեք մեջքի վրա։ Ծնկներից ներքև փոքր բարձ դրեք, իսկ գոտկատեղի հատվածում՝ շրջանաձև փաթաթված սրբիչ։ Պարտադիր է գլխի տակ բարձ դնել։ Սա կօգնի նվազեցնել ճնշումը մեջքի ներքևի հատվածում։

Փորի վրա։ Մասնագետների կարծիքով՝ փորի վրա քնելը կարող է մեջքի հատվածում տհաճ զգացողություններ առաջացնել։  Հարկավոր է որովայնի տակ և կոնքի հատվածում բարձ դնել, որպեսզի ողնաշարն ուղիղ լինի։ Ցանկալի է հարթ բարձ ընտրել կամ քնել առանց դրա։  

Կողքի վրա։ Շատերն են ընտրում այս դիրքը։  Ողնաշարի հետ խնդիրներից խուսափելու համար ծնկների արանքում բարձ դրեք։ Ազդրերը պետք է մեջքի ներքևի հատվածի հետ նույն ուղղությամբ լինեն։ Գլուխը պետք է ողնաշարի ուղղությամբ լինի։

Ցավ ուսերում։ Պառկեք կողքի վրա՝ ցավող ուսը թողնելով վերևում։ Ծալեք ձեռքերն ու ծնկները՝ բարձերից մեկը դնելով՝ ծնկների, մյուսը՝ արմունկների արանքում։

Սինուսիտ։ Եթե շնչառությունը դժվարացած է, այն կարող է վատանալ՝ կախված քնելու դիրքից։ Քնեք մեջքի վրա՝գլուխն ու ուսերը՝ բարձի վրա։  

Գլխացավեր։ Սխալ դիրքը ևս կարող է գլխացավերի պատճառ դառնալ, քանի որ մկաններն ու նյարդերն այդ դեպքում սեղմվում են։ Քնեք մեջքի վրա՝ գլխի տակ բարձ դնելով.  գլխի երկու կողմերում սրբիչ դրեք։

Դաշտանային ջղաձգումներ։ Այս ընթացքում կանայք հաճախ են քնի խանգարում ունենում։ Քնեք մեջքի վրա, ծնկների հետևում բարձ դրեք՝ որովայնի ու ողնաշարի հատվածը ճնշումից ազատելու համար։

Արյան բարձր ճնշում։ Քունն ու հիպերտոնիան կապված են միմյանց հետ։ Եթե զարկերակային ճնշման հետ խնդիրներ ունեք, քնեք փորի վրա։ Բայց հաշվի առեք, որ այս դիրքով քնելը կարող է իրանի և մեջքի հատվածում ցավի պատճառ դառնալ։ Այս դեպքում կարող եք անընդհատ փոխել դիրքը։ Աջ կողքի վրա քնելը ևս կարող է օգնել իջեցնել զարկերակային ճնշումը։  

Որովայնի թթվայնություն։ Եթե ստամոքսի հետ կապված խնդիրներ ունեք, աջ կողքի վրա քնելը կարող է օգնել թեթևացնել ցավերը։

Նյութափոխանակության հետ կապված խնդիրներ։ Քնեք ձախ կողքին, ոտքերի արանքում բարձ դրեք։ Սա դրական ազդեցություն կունենա նյութափոխանակության համակարգի վրա։

Ցավ իրանում։ Իրանի ճիշտ դիրքը վճռորոշ նշանակություն ունի։ Իրանի տակ փոքր բարձ դրեք։

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Գյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Երևանի այն փաստարկները, թե ՌԴ-ի կոնցեսիան խոչընդոտում է լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելուն, չեն համապատասխանում իրականությանը. ՌԴ ԱԳՆ Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղում են. Եգիպտոսի ԱԳՆ Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա 52-ամյա տղամարդը կացնով հարձակվել է 2 երեխաների վրաՈւկրաինան միանշանակ պարտվում է hակամարտությունում. Պեսկով Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր