Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լույսի ներքո խավարը ցրվելու է.Ծնունդդ շնորհավոր, Աստված պահապան, պարոն Նախագահ. Էդուարդ Շարմազանով

ԲԼՈԳ

Past.am

Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս, Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը դառնում է 65 տարեկան:

Թույլ տվեք այսօր դեմ գնալ Սերժ Սարգսյանի իր շրջապատին թելադրած խաղի կանոններին՝ ոչ մի գովեստի խոսք, ոչ մի գնահատանք իր անձի, անցած ճանապարհի վերաբերյալ:

Պարոն Նախագահ, թույլ տվեք այսօր շրջանցել «լռության ուխտը» : Առավել եւս, որ վերջին խառը ժամանակներում «քարեր նետելն» է դարձել գոյատեւելու, հարմար տեղավորվելու եւ ապահովության գրավականը: Մինչդեռ կա նաեւ «քարեր հավաքելու», լռելու եւ խոսելու ժամանակ:

Պատմության փոշին մաքրելու է սուտ վկայություններն ու ուղղորդված քարոզչական աղբը: Աղմուկը մի օր լռելու է, եւ ժամանակը կշռելու է իրական գործը, նվիրումը, ջանքն ու ներդրումը:

Աղմուկ-աղաղակը, շոուներն ու անձնական փիարը, տարատեսակ էժանագին մտավարժանքներն ու «քայլերը» ժամանակավոր փայլ են, որ լույսի տակ խամրելու են եւ արհամարհվելու: Եւ չկա անհայտ բան, որ հայտնի չդառնա, խավարը, ի վերջո, լույսի ներքո ցրվելու է:

Սերժ Սարգսյանի կենսագրությունը անանձնական նվիրում, լուռ ու քրտնաջան աշխատանք, անուրանալի վաստակ է ամենամեծ երազանքի՝ հայրենի հողի ազատագրման, բանակաշինության, պետականության կառուցման եւ կայացման ճանապարհին:

Այսօր արդեն անկաշկանդ կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը մարդ է, տղամարդ է եւ հայ: Սա ասում եմ ոչ թե բամբասանքներին, պատերի տակ սրա-նրա լեգենդներին, տաքսիների մեջ ու միտինգներին հարթակ գցած միֆերին ականջալուր լինելով, այլ սեփական փորձառությամբ:

Նա քիչ է խոսում, գիտի սեփական խոսքի արժեքը, զուսպ է եւ չի սիրում տեսախցիկների առջեւ տարատեսակ դերեր խաղալ, ժպիտներ շռայլել, որպեսզի դուր գա: Նրա հոգը չէ սեփական անձի փիարը:

Փոխարենը գործում է՝ լուռ եւ անտրտունջ, առանց փող հնչեցնելու, առանց կոկորդ պատռելու, առանց տեսախցիկների առաջ «գաստրոլներ տալու», ամեն գնով վարկանիշը բարձրացնելու մոլուցքի:

Բոլոր հարաբերություններում ամենաթույլ խաղաղությունը Սերժ Սարգսյանի համար բախումներից ու պատերազմից գերադասելի է:

Նա հզոր բանակցող է՝ հանուն խաղաղության, հանուն համերաշխության: Նույնիսկ իր հրաժարականը ծառայեցրեց հանուն հայրենիքի, այլ ոչ ընդդեմ նրանց, ովքեր պատրաստ էին հայրենիքը կործանելու, եղբայրասպանության, միայն թե չկորցնեին իշխանությունը զավթելու հարմար պահը:

Թող որ հաճախ անտեղի, սուտ մեղադրանքներ են հնչել եւ հնչում, թող որ ծրագրված՝ դրսից ու ներսից թիրախավորվել է՝ որպես ազգային կերպար, ում պետք էր «մերժել»:

Սերժ Սարգսյանը դեռ շատ անելիք ունի Հայաստանի եւ Արցախի՝ միասնական երազանքի իրականացման համար:

Արցախյան հարցի լիարժեք կարգավորումն ու Արցախի անկախության ճանաչումը դեռեւս չի իրականացել, քանի դեռ երկրի դրսում եւ ներսում քայքայիչ ուժեր կան, որոնք ոտնատակ են տալիս հավիտենականը, ազգն ու հավատը:

Նորություն չի, հայոց պատմության մեջ բազում են եղել գաստրալյորները, ովքեր փորձել են պատմությունը վերախմբագրել:

Չի ստացվել նախկինում, չի ստացվելու այսօր: Հերոսները չեն արատավորվում, ժամանակն է նրանց կերպարը բյուրեղացնում:

Ծնունդդ շնորհավոր, Աստված պահապան, պարոն Նախագահ:

 

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի