Քաղաքացին ընկել է Ողջի գետը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 29-ին, ժամը 18:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում քաղաքացին ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Ա.Խ.-ն (ծնված 1952 թ.) քաղաքացիների ուժերով գետից դուրս է բերվել:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին: Վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



