Կարապետ Չալյանը՝ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն
ՍՊՈՐՏ
Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։
77 կգ քաշային կարգի եզրափակիչում Չալյանը մրցեց ռուսաստանցի Ալեքսանդր Չեխիրկինի հետ եւ պարտություն կրեց 6։7 հաշվով։ Առաջին մրցափուլում 0։5 հաշվով պարտվելուց հետո, երկրորդում հայ ըմբիշը կարողացավ հաղթել 6։2 հաշվով, սակայն ավելին անել Չալյանը չհասցրեց։
Կարապետ Չալյանը 1/8 եզրափակիչում 9։0 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիեւին, քառորդ եզրափակիչում 2։1 հաշվով պարտության էր մատնել մոլդովացի Իգոր Բեշլեագային, կիսաեզրափակիչում 4։1 հաշվով հաղթել էր հունգարացի Տամաշ Լորինչին։
60 կգ քաշային կարգում Ռուսաստանի համար ոսկե մեդալ է նվաճեց Ստեփան Մարյանյանը։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



