45 աստիճան. Ֆրանսիայում նոր ջերմաստիճանային ռեկորդ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ֆրանսիացի օդերևութաբաններն ուրբաթ հարավային Գար վարչական շրջանի Վիլվեյ քաղաքում տեղի ժամանակով 13:00-ին (17:00 երևանյան) ջերմաստիճանի նոր բացարձակ ռեկորդ են գրանցել՝ 45.1 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին:
Ներկա պահին դա ամենաբարձր ջերմաստիճանն է, որը երբևէ գրանցվել Ֆրանսիայի տարածքում: Ուրբաթ ավելի վաղ օդերևութաբանները տեղեկացրել էին Պրովանս շրջանի Կարպանտրա քաղաքում գրանցված 44.3 աստիճան ռեկորդի մասին: Վերջին անգամ նման ջերմաստիճան գրանցվել էր 2003-ի օգոստոսի 12-ին՝ կրկին Ֆրանսիայի հարավում:
Նախօրեին երկրի իշխանությունները հանդես էին եկել եղանակային վտանգի մասին հայտարարությամբ, որը պահպանվում է 76 վարչական շրջաններում 94-ից: Երկրի ողջ տարածքում ավելի քն 200 դպրոց է փակվել:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



