Թուրքիան հարված է հասցրել Սիրիայի ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիան հարված է հասցրել Սիրիայում տեղակայված դիրքերին, որտեղից կրակահերթ է բացվել Իդլիբի դիտորդական կետի ուղղությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նահանգում թուրքական ուժերի դեմ հարձակման ժամանակ մեկ զինվորական է զոհվել, երեքը՝ վիրավորվել: Անկարայում հայտարարել են, որ դա կանխամտածված քայլ է եղել սիրիացիների կողմից:
Կատարվածի առնչությամբ Թուրքիայի գլխավոր հրամանատարություն է կանչվել ռուս կցորդը: Այս մասին լուրը հաղորդել է Reuters գործակալությունը, սակայն Անկարայում ՌԴ դեսպանատունը չի մեկնաբանել տեղեկությունը:
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը 2011 թվականից պատերազմական իրավիճակում գտնվող արաբական երկրում հրադադարի երաշխավորներ են հանդիսանում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



