Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Յու­րա­քան­չյու­րը փոր­ձում է առաջ տա­նել իր խմբի շա­հը, իսկ մյուս­ներն ակա­մա հա­կա­ռա­կորդ­ներ են դառ­նում»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ատելության խոսք, սպառնալիքներ, հայհոյանք. մի իրավիճակ, որը հետզհետե սովորական բնույթ է կրում: Որո՞նք են ստեղծված իրավիճակի արմատները, առողջացման հնարավորություններ կա՞ն: Անդրադառնալով թեմային՝ քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը հիշում է Հովհաննես Թումանյանի «Դառնացած ժողովուրդ» փոքրածավալ հոդվածը: Ասում է՝ ուշադիր կարդալու դեպքում նշված հարցերի պատասխանները կստանանք:

«Թումանյանն այդ հոդվածում բացատրում է, որ մեր ժողովուրդը բավականին երկար ժամանակ օտարի լծի տակ է գտնվել, իր ինքնասիրությունը վիրավորել են, իրեն նվաստացրել են: Քանի որ ժողովուրդը դարեր շարունակ իր վրդովմունքն արտահայտելու հնարավորություն չի ունեցել, նվաստացումը ներս է գցել, ինչն էլ իր մոտ չարացածություն է առաջացրել: Նշվածը Թումանյանի եզրահանգումն է: Քանի որ Թումանյանից հետո այդ խնդրին ուշադրություն դարձնող չի եղել, չեն մտածել՝ ինչպես ապաքինել ժողովրդին, այդ ներքին չարացածության խնդիրը մեզ հետ բերել ենք, ու այն առկա է նաև այսօր: Իսկ երբ ժողովրդին տանում ենք հեղափոխությունների կամ համաժողովրդական շարժումների, վտանգ կա, որ ժողովրդի հոգու խորքերում առկա չարության «ջինը» կբացվի»,-«Փաստի» հետ զրույցում շեշտում է Ա. Պեպանյանն՝ ընդգծելով, որ ժողովրդին հեղափոխության տանելուց հետո չարության «ջինին» դժվար է լինում կառավարել:

«Մենք պետք է այսքանը հասկանայինք ու ժողովրդին զարգացման տանեինք մեկ այլ ճանապարհով:

Հիմա մարդիկ ոչ թե բանավիճում կամ փաստեր են ներկայացնում, որ իրար համոզեն, այլ մտածում են մյուսին ոչնչացնելու մասին: Ու չեն հանգստանա,մինչև մեկը մեկին չոչնչացնի: Մենք այս խնդիրն էլ ունենք, ու սա նոր երևույթ չէ, անգամ այսպիսի անհաշտության 16-րդ դարի վկայություն կա»,-ասաց նա՝ շեշտելով, որ պետք է շատ ուշադիր լինել, որ իրավիճակն ավելի չսրվի: «Հեղափոխությունից հետո ճիշտ քայլերի միջոցով կարելի էր այնպես անել, որ այդ չարությունը չլիներ, բայց եղավ հակառակը. հեղափոխության առաջնորդները սկսեցին բաժանարար գծեր քաշել, և այդ չարության «ջինը» բացվեց: Իրենք ժողովրդին այլ ճանապարհով տանելու, չարությունը հաղթահարելու հնարավորություն ունեին, բայց, ցավոք, ճամբարավորվեցին, ինչն իրենց քաղաքական կարճատեսության հետևանքն է: Եթե հիմա կանխարգելիչ քայլեր չձեռնարկվեն, իրավիճակն էլ ավելի է ահագնանալու»,ընդգծեց մեր զրուցակիցը:

Իսկ թե որո՞նք են առողջացման տանելու ուղիները, Ա. Պեպանյանը նշեց. «Պետք է մտածենք՝ ի՞նչ անել. նախ՝ հեղափոխականհակահեղափոխականի, սև-սպիտակի լեքսիկոնները պետք է բացառել: Ես վարչապետին հրապարակային խորհուրդ եմ տվել, որ մի օր առանձնանա ու ինքն իրեն ասի՝ կարծես թե ինչ-որ բան այն չէ, ի՞նչ անեմ, ինչից հետո հրավիրի մեր ազգի խելացի մարդկանց, փակ նիստ անի, որի ժամանակ այդ մարդիկ իրեն իրենց խորհուրդները կտան: Եթե այդ ամենը հանենք մեր լեքսիկոնից, ժողովրդի առաջ դնենք այնպիսի նպատակ, որը կհուզի ու կհետաքրքրի բոլորին, այդ դեպքում բոլորը ոչ թե առանձին-առանձին, միմյանց հակադիր զորաջոկատներ կկազմեն, այլ մի բանակի զինվոր կդառնան»:

Քաղաքական վերլուծաբանն առանձնացրեց այն պատճառները, որոնք խանգարում են գնալ վերոնշյալ ճանապարհով

«Գլխավոր պատճառն այն է, որ մենք, որպես ժողովուրդ, պետական մտածողություն չունենք, իսկ դա հետևանք է այն բանի, որ երկար ժամանակ պետություն չենք ունեցել և չգիտենք, թե դա ինչ է: Մենք հասկանում ենք միայն նեղ անձնական, ընտանիքի, տոհմի, թիմի, կուսակցության շահը: Բացի նշվածներից, այլ շահ հայ մարդը չի հասկանում:

Նույնն են նաև բոլոր իշխանությունները: Իրենք իրենց կուսակցության շահից այնկողմ ուրիշ շահ չեն հասկանում: Մենք բոլորս ընդհանուր, ազգային, համապետական շահերը դժվար ենք ըմբռնում:

Յուրաքանչյուրը փորձում է առաջ տանել իր խմբի շահը, իսկ մյուսներն ակամա հակառակորդներ, թշնամիներ են ընկալվում: Իշխանությունն ուղիղ մեկ տարի առաջ ժողովրդի միջից բացասական հատկանիշները հանելու շատ լավ շանս ուներ: Բայց, ըստ իս, նրանք չունեին այն պատկերացումը, թե ինչ բարդ գործընթացի մեջ են: Հիմա էլ չգիտեն: Այսօր իրենք քիչ թե շատ հասկանում են, որ մեկ տարի առաջ երազային պատկերացումներ են ունեցել իրականության մասին, բայց այսօր ևս առողջացման տանող քայլեր չեմ տեսնում: Ավելին՝ տեսնում եմ, որ իրենք ինչ-որ խաղի, ազարտի, կռվի մեջ են»,-ասաց նա՝ օրինակ բերելով բռնցքամարտի կանոնները:

«Ուսանողության տարիներին բռնցքամարտ եմ պարապել: Մարզիչն անընդհատ բացատրում էր այն մարտավարությունը, որով պետք է առաջնորդվեի: Բայց բավական էր մի հարված ստանայի, մոռանում էի մարզիչի ասածների մասին, տրվում էի վրեժի մոլուցքին ու ինձ սխալ պահում: Արդյունքում նոր հարված էի ստանում: Հիմա իշխանություններն այս ռինգի մեջ են մտել. կյանքը մեկ անգամ իրենց հարվածել է՝ նկատում են, որ հեղինակության անկում կա, իրենց մոտ չի ստացվում հաջողություններ գրանցել: Հիմա իրենք արդեն սխալ ճանապարհով են գնում՝ տրվելով հակադրվելու մոլուցքին: Չգիտեմ՝ կհաջողվի՞ արդյոք ընդմիջում վերցնել, ինչպես բռնցքամարտում է, երբ մարզիկն անկյունում նստում ու իր մարզչի հետ խորհրդակցում է ճիշտ մարտավարության շուրջ: Մեծ հաշվով, այն, ինչ հիմա է արվում, ոչ մի լավ տեղ չի տանում:

Իշխանությունը հարված ստացած բռնցքամարտիկի պես թշնամի գտնելուն ու նրան ոչնչացնելու ուղղությունն է ընտրում՝ փոխանակ հետ քաշվելու և հարց տալու, թե ինչո՞ւ այդպես եղավ: Ինչպես բռնցքամարտում, այստեղ ևս ստացած հարվածը արած սխալի հետևանքն է»,նշեց Ա. Պեպանյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Գազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան