Մարզպետարաններում դժգոհություններ են հասունանում
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» թերթի տեղեկություններով, բավականին անառողջ իրավիճակ է տիրում մարզպետարաններում՝ կապված աշխատակազմերում սպասվող կրճատումների հետ: Բանն այն է, որ մարզպետարաններում արդեն թեթևակի տեղեկացրել են, որ առաջիկայում հնարավոր է վերադասավորումներ լինեն՝ հաշվի առնելով կառավարության կառուցվածքային փոփոխությունների և օպտիմալացման ներկա գործընթացը:
Աշխատակիցներին ակնարկել են, որ ազատվելու են հիմնականում հին աշխատողները, հատկապես այն փորձառուները, ովքեր այս ոլորտում աշխատում են շատ վաղուց, ընդհուպ՝ մարզպետարանների ստեղծման օրվանից՝ 1996-ից: Թերթի զրուցակցի փոխանցմամբ, դժգոհության ալիք է հասունանում, քանի որ մարդիկ այս տեղեկատվությանը բավականին բուռն են արձագանքել:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



