Խարբերդի ամառանոցների տարածքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 26-ին՝ ժամը 19:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցներում. այրվում է խոտածածկ տարածք:
Ըստ ԱԻՆ կայքի՝ հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:
Ժամը 20:07-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:27-ին, մարվել՝ 21:18-ին:
Այրվել են ինքնաշեն փայտյա տնակը (8 քմ), հարակից ծածկի փայտյա կառուցատարրերը և 1 հա խոտածածկույթ:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



