Լիբերիայում Էբոլա վիրուսով վարակվելու նոր դեպք է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբերիայում Էբոլա վիրուսով վարակվելու առաջին դեպքն Է գրանցվել վերջին մի քանի ամսվա ընթացքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ասոշիեյթեդ պրես»-ին, վերականգնողական կենտրոնում Է գտնվում տասնամյա մի տղա:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Լիբերիան այդ հիվանդությունից ազատ Է հայտարարվել սեպտեմբերի 3-ին:
Էբոլա տենդի բռնկում Է տեղի ունեցել գրեթե երկու տարի առաջ Գվինեայում, այնուհետեւ վիրուսը տարածվել Է հարեւան Սիեռա Լեոնեում եւ Լիբերիայում: Ընդամենը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Արեւմտյան Աֆրիկայում համաճարակի սկսվելուց ի վեր աշխարհում Էբոլա վիրուսով վարակվելու ավելի քան 28,6 հազար դեպք Է գրանցվել, մահացել Է ավելի քան 11,3 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



