«Թյուրիմացությո՞ւն», թե՞ «հետողորմյա»
ՔԱՂԱՔԱԿԱՆԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցի քվեարկությունը հետաքրքիր շերտեր է բացահայտում։ Պարզվեց, որ ՀՀ 4 պատվիրակներից միայն 2-ն են կողմ քվեարկել` Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը, իսկ ահա «Իմ քայլից» Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը եւ Սոս Ավետիսյանը չեն քվեարկել, Ռուբեն Ռուբինյանն էլ ընդհանրապես դեմ է քվեարկել: Երբ աղմուկ բարձրացավ, վերջինս հանկարծ հայտարարեց, որ թյուրիմացություն է եղել, և ինքը դեմ չի քվեարկել: Բայց արդեն ուշ էր:
Այդուամենայնիվ, եթե իսկապես «կնոպկաների» տեղն է խառնել, առանձնապես լավ բանի մասին չի խոսում դա, եթե «հետողորմյա» է արվում, էլի ոչ մի լավ բան չկա, որովհետև ստացվում է, որ մեր պատվիրակությունները «դրսում» համակարգված չեն աշխատում: Մի խոսքով, որ տարբերակն էլ լինի, տխուր վիճակ է, ինչքան էլ հայտարարվի, թե «մեր և մեր ռուս գործընկերների միջև բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարց»: Այն, որ հակառուսական արդեն որերորդ դեմարշն է կատարվում իշխանությունների կողմից, ինքնին մտահոգիչ է: Այլ հարց է՝ դա արվում է սեփական նախաձեռնությա՞մբ, թե՞ ներքին ու արտաքին որոշ հայտնի ուժերի հրահրմամբ:



