ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետւանքով զոհվել է 5 մարդ՝ ներառյալ հրաձգության ենթադրյալ հեղինակը, հաղորդում է ABC7 հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի լույս երկուշաբթի գիշերը: Ոստիկանները ստիպված են եղել զրահապատ մեքենա գործի դնել տուն մուտք գործելու և երկու վիրավորներին փրկելու համար:
Տուժած կինը և տղամարդը հիվանդանոց են տեղափոխվել, որտեղ, սակայն, մահացել են: Դեպքի վայրում ևս 3 մարմին է հայտնաբերվել:
Ենթադրվում է, որ հանցագործը կրակել է 4 հոգու վրա, ապա ինքնասպան եղել: Այլ կասկածյալներ ներկա պահին չկան: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



