Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել Շաքիի ջրվեժի մոտ գտնվող գետից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 24-ին` ժամը 18:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժի մոտակայքում քաղաքացին գետում վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ գետից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ս.Հ.-ին (ԱՄՆ քաղաքացի, ծնված 1990 թ.) դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



