Եվրոպայում աննախադեպ, «վտանգավոր» շոգ եղանակ է սպասվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպայում օդերեւութաբանները զգուշացնում են ռեկորդային շոգ եղանակի մասին, երբ օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել նույնիսկ +40-ը, գրում է Independent-ը:
Եվրոպայի զգալի մասը առնվազն մեկ օր կենթարկվի ինտենսիվ շոգերին:
Պարբերականը՝ հղում անելով AccuWeather հիդրոծառայությանը, հայտնում է, որ ռեկորդային շոգ եղանակ կգրանցվի հատկապես Գերմանիայի հարավում, Ֆրանսիայի արեւելքում, Շվեյցարիայում, հյուսիսային Իտալիայում եւ Ավստրիայում:
Շոգ եղանակի հիպոկենտրոն կլինեն Փարիզը, Մադրիդը, Պրահան, Մյունխենն ու Ցյուրիխը:
Ընդ որում, անոմալ եղանակային երեւույթներ են սպասվում, օրինակ, Նորմադնիայում եւ Բրետանում, որտեղ նորմայից ցածր ջերմաստիճան կգրանցվի եւ ամպամածություն կնկատվի:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



