Ձյուդոիստներն անհաջող են ելույթ ունեցել վարկանիշային մրցաշարում
ՍՊՈՐՏՀայաստանի ձյուդոյի հավաքականի առաջատար Հովհաննես Դավթյանը և Ֆերդինանտ Կարապետյանը չինական Ցինդաո քաղաքում մասնակցում էին Օլիմպիական խաղերի համար վարկանիշային միավորներ ապահովող Գրան Պրիին:
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է ղազախ Ալիբեկ Իմաշևին և լքել է պայքարը: 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը առաջին գոտեմարտում առավելության է հասել ռուսաստանցի Դենիս Լավրենտևի նկատմամբ: Հաջորդ փուլում հայ ձյուդոիստը պարտվել է ճապոնացի Կենգո Տակաչիին և դուրս մնացել հետագա պայքարից:
Հայ մարզիկները մրցատեղի էին մեկնել հավաքականի առաջատար Հովհանես Դավթյանի անձնական մարզիչ Կարեն Սիմոնյանի հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



