Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՀՈՒՆԻՍԻ). Գո­ղա­ցել են Հով­հան­նես Այ­վա­զովս­կու «Արևի խա­վա­րու­մը» կտա­վը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ

Յոգայի միջազգային օր, Սկեյթբորդինգի միջազգային օր, Դանիա և Գրենլանդիա՝ Ազգային օր, Կանադա՝ Աբորիգենների ազգային օր, Չինաստան՝ Վիշապային նավակների տոնի օր, Ֆրանսիա՝ Երաժշտության տոն:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1919-տեղի են ունեցել Հայաստանի Առաջին Հանրապետությունում կայացած առաջին և միակ խորհրդարանական ընտրությունները։ Ընտրվել է խորհրդարանի 80 անդամ (այդ թվում՝ 3 կին), որոնցից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսեռներ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթարներ և 1-ը՝ եզդի:

1925- տեղի է ունեցել Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացումը։

1933-ծնվել է բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանը:

1944- վախճանվել է բանաստեղծ Թաթուլ Հուրյանը:

1988-ԼՂԻՄ մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը:

1992– զոհվել է մասնագիտությամբ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը։

- ստեղծվել են Հայաստանի ոստիկանության զորքերը:

1994– սկսել է եթեր հեռարձակվել «Շանթ» հեռուստատեսությունը։

2000-վախճանվել է ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննիսյանը:

2001-Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի աշխարհագրական ընկերության շենքից գողացել են Հովհաննես Այվազովսկու «Արևի խավարումը» կտավը:

2003-նորընտիր խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ղեկավար է դարձել Գալուստ Սահակյանը: 

2009-համաներմամբ դատարանի դահլիճից ազատ է արձակվել 2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ մեղադրվող ընդդիմադիր 4 գործիչ:

2011-Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը վերընտրվել է ռեկտորի պաշտոնում:

2014-«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները դատարան հայց են ներկայացրել՝ վիճարկելով շենքի տեղափոխման հարցը։

2016-Տավուշի մարզի գյուղերի բնակիչները շուրջ մեկ ժամ փակ են պահել Նոյեմբերյան - Երևան մայրուղին՝ բողոքելով համայնքների միավորման դեմ: 

2018- «օրենքով գողեր» և «քրեական հեղինակություններ» համարվող երեք տասնյակ անձանց բնակարաններում խուզարկություններ կատարելու ժամանակ զենք և թմրամիջոցներ առգրավելուց հետո ոստիկանությունը ձերբակալել է «Ալո» մականունով Ալեքսանդր Մակարյանին և «Մասիվցի Անդիկ» մականունով Անդրանիկ Հարությունյանին:

ԱՇԽԱՐՀ

1582-մեծանուն ճապոնացի զորահրամանատար Օդա Նաբունագան իրականացրել է սեպպուկու (խարակիրի)՝ գերի չընկնելու համար:

1633– Գալիլեո Գալիլեյը դատապարտվել է ինկվիզիցիայի կողմից։

1640– ծնվել է գերմանացի նշանավոր մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմը։

1749-Կանադայում հիմնադրվել է Գալիֆակս քաղաքը (այն ժամանակ՝ Չեբուկտո):

1788– սկսվել է ռուս-շվեդական պատերազմը։

1840– ծնվել է վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Ակակի Ծերեթելին։

1874-վախճանվել է շվեդ ֆիզիկոս, աստղագետ, սպեկտրոսկոպիայի հիմնադիր, արեգակի վրա թթվածին հայտնաբերող Անդերս Յոնաս Անգստրեմը:

1893-Չիկագոյում սկսել է գործել առաջին «Սատանայի անիվ» կարուսելը:

1915- Կունցևո ամառանոցում Կազեմիր Մալևիչը ստեղծել է իր հանրահայտ «Սև քառակուսի» կտավը, որը ներկայումս հանդիսանում է համաշխարհային ավանգարդիստական շարժման «սրբապատկերը»:

1920– տեղի է ունեցել համր կինոյի ժամանակաշրջանի աստղեր Դուգլաս Ֆերբենքսի և Մերի Փիքֆորդի հարսանիքը։

1941-գերմանական զորքերը ստացել են «Բարբարոսա» հարձակման պլանը իրականացնելու պայմանական ազդանշան. ԽՍՀՄ-ի տարածքում սկսել են գործել դիվերսիոն խմբերը, իսկ գերմանական նավատորմը սկսել է Ֆիննական ծոցի ականապատման աշխատանքները:

1948-ԳՖՀ-ում շրջանառության մեջ է դրվել նոր արժույթ՝ գերմանական մարկը:

1962-ծնվել է երգիչ , «Կինո» ռոք խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյը:

2004-Շամիլ Բասաևի ղեկավարությամբ չեչեն գրոհայինները զինված հարձակում են գործել Ինգուշեթիայի վրա:

Կամո Խաչիկյան

 

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին